«Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցողներ». Սուրեն Սարգսյան
![]() 274 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 13:40 Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վաշինգթոնը և Մոսկվան շարունակելու են կոշտ մրցակցություն բոլոր ուղղություններով: Ի՞նչ անենք մենք: Բայդենի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ուրվագծվել, այլև ակտիվ կիրառության մեջ է մտել: Բնականաբար, մեզ հետաքրքրում է ԱՄՆ-ՌԴ հարաբերությունների ապագան, քանի որ այն ուղղակի և անուղղակի ազդեցություն կունենա նաև մեզ վրա։ Բայդենի թիմում կան ՌԴ-ի նկատմամբ չափազանց կոշտ դիրքորոշում ունեցող պաշտոնյաներ: Սա նշանակում է նոր ճնշումներ, սանկցիաներ, մրցակցություն: Բայդենի արտաքին քաղաքականությունն առավել կոշտ, ակտիվ և նախաձեռնող է լինելու: Մոսկվայի հետ համարյա թե չկան համագործակցության ընդանուր եզրեր: Վաշինգթոնը չի ընդունում «ազդեցության գոտիներ» հասկացությունը: Նա Ռուսաստանի (նաև Չինաստանի) հետ մրցակցելու է ամեն տեղ, այդ թվում մեր տարածաշրջանում և մեր երկրում: Մեր վիճակը բավականին բարդ է լինելու: Իրավիճակի միակ ելքը լինելու է պրագմատիզմը, չոր հաշվարկը, իրողությունները հաշվի առնելով՝ հստակ դիրքորոշումը: Պրագմատիկ և սկզբունքային արտաքին քաղաքականություն, ճկուն դիվանագիտություն: Սրանք իրար չեն հակասում, փոխլրացնում են: Սա է միակ բանաձևն այս և այլ մարտահրավերների դեմ»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
