«Իմ քայլը» խմբակցությունը հանդես է գալիս խոսքի ազատության դեմ. «Մեդիա պաշտպան»
![]() 284 Չորեքշաբթի, 03 փետրվարի, 2021 թ., 14:20 «Մեդիա պաշտպան» ֆեյսբուքյան էջը գրում է. ««Իմ քայլը» խմբակցությունն առաջարկում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքում փոփոխություններ կատարել։ Ցանկանում են արգելել անանուն աղբյուրներին հղում կատարելը։ Առաջարկվող փոփոխություններով՝ պահանջը տարածվելու է նաև առցանց ԶԼՄ-ների վրա։ «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը փաստում է, որ սա հերթական քայլն է խոսքի ազատության դեմ։ Օրենսդիր մարմնի իշխանական ներկայացուցիչներն այս քայլով խախտում են «ՀՀ զանգվածային լրատվության մասին» 5-րդ հոդվածի 1-ին կետը, այն է՝ Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները պարտավոր չեն բացահայտել տեղեկատվության աղբյուրը, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը բազմիցս ֆիքսել և բարձրաձայնել է իշխանական օղակներից լրատվականներին և ազատ խոսքը ճնշելու փորձերը։ Այս դեպքը ևս բացառություն չէ և կոչ ենք անում լրագրողական համայնքին միասնաբար պայքարել նմանօրինակ օրենքների դեմ»։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
