Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի Ազգային ժողովի երեք խմբակցությունների անդամներին
![]() 944 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 10:55 Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը փետրվարի 3-ին ընդունել է ԱՀ Ազգային ժողովի «Ազատ հայրենիք ՔՄԴ», «Արդարություն» և «Ժողովրդավարություն» խմբակցությունների անդամներին։ Քննարկվել է պատերազմի հետևանքով Արցախում ստեղծված իրավիճակին, արտաքին ու ներքին քաղաքականությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Նախագահ Հարությունյանը շեշտել է, որ երկրի համար այս բարդ շրջանում, երբ ներքին ու արտաքին քաղաքական օրակարգի առաջնահերթություններն են հանդիսանում Արցախի ժողովրդի անվտանգության ապահովումը, հումանիտար ճգնաժամի հաղթահարումն ու կենսագործունեության համար կայուն և բարենպաստ միջավայրի ստեղծումը, ավելի քան երբևէ կարևոր է Հանրապետության բոլոր քաղաքական ուժերի կողմից համախմբվածությանն ու համագործակցությանն ուղղված քաղաքական կամքի դրսևորումը։ Երկրի ղեկավարի խոսքով՝ անհրաժեշտ է միասնական ջանքերով դիմակայել առկա մարտահրավերներին՝ օգտագործելով բոլորի ներուժը՝ այդ առումով շեշտադրելով Հանրապետության գործադիր իշխանության ու անձամբ իր՝ արդյունավետ համագործակցության պատրաստակամությունը: |

«Հայփոստ» ՓԲԸ պաշտոնատար անձը մեղադրվում է խոշոր չափերով հափշտակության մեջ
204Երեկ, 14:48
Ակնկալվում է, որ Նիկոլ Փաշինյանը Թեհրանում կստորագրի ռազմավարական համագործակցության համապարփակ փաստաթուղթ
76011.02.2026, 23:28
Գարեգին Երկրորդն ընդունել է Ռոբերտ Ամստերդամին
43811.02.2026, 16:00
Քննչական կոմիտեն ձայնագրություն է հրապարակել (տեսանյութ)
46811.02.2026, 14:06
Ալիևը և Վենսն ստորագրել են ռազմավարական գործընկերության մասին խարտիա
96210.02.2026, 20:05
Սկսվել է Ալիևի և Վենսի հանդիպումը
86410.02.2026, 18:22
Վենսի հայտարարության թարգմանությունը տարընթերցման առիթ է դարձել
39110.02.2026, 15:00
Դատախազությունը պահանջում է Իշխան Սաղաթելյանից հօգուտ ՀՀ-ի բռնագանձել անշարժ և շարժական գույքեր, 700 հազար դոլարին համարժեք դրամ
44610.02.2026, 10:30
