««Պատահական անցորդի» փոքրիկ դեր է ունեցել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի պետը». Գագիկ Համբարյան
![]() 356 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 13:25 Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ո՞րն է լինելու գնդապետ Պետրոսյանի հաջորդ դերը Շարունակվում են դավաճան Նիկոլի արտաշատյան այցի զավեշտների բացահայտումները, երբ վարչապետի աթոռն զբաղեցնողը հանրությանը փորձում էր համոզել, որ Սյունիքի մարզից իրեն վռնդելուց հետո նրա նմանը հանգիստ հանդիպում է այլ մարզերի բնակիչների հետ, որը, պարզվում է, իրականում վատ բեմադրված տրագիկոմեդիա էր... Բացի նրանից, որ Արտաշատում պատահական անցորդի դերում Նիկոլին ողջունած նույն մարդիկ երկու անգամ են ողջունում դավաճան վարչապետին, ինչպես նաև ողջունելուց հետո հարմարավետ տեղավորվում են քյաբաբնոցում՝ որպես խոհարար, հիմա էլ պարզվում է՝ «պատահական անցորդի» փոքրիկ դեր է ունեցել նաև ոստիկանության Արտաշատի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Դավիթ Պետրոսյանը, ով, ըստ Mediaport-ի, մուգ ակնոցներով ու գլխարկով հանդիպել է կապիտուլյանտ Նիկոլին... Սրանք բացարձակ ամոթ չունեն... Կապիտուլյանտ Նիկոլին սպասարկողներն ուղղակի ինքնախայտառակվում են... Հետաքրքիր է՝ հաջորդիվ ի՞նչ դեր են նախատեսել գնդապետ Պետրոսյանի համար նիկոլական PR-շչիկները...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
