Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Չհամարձակվեք էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով»․ Անդրանիկ Հովհաննիսյան

«Չհամարձակվեք էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով»․ Անդրանիկ Հովհաննիսյան
317
Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 21:20

«Օրբելի» կենտրոնի նախկին փորձագետ Անդրանիկ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի Հանրապետության Գերագույն ազգադավ Նիկոլ Փաշինյանը փետրվարի 5-ին աշխատանքային այցով կժամանի Ղազախստան՝ Ալմաթիում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհուրդի նիստին մասնակցելու նպատակով:
Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, ձեզ հավանաբար արդեն տեղեկացրել են, որ վաղը ես էլ եմ լինելու Ալմաթիում։ Սակայն, ձեզ հետ առնչվելու որևէ ցանկություն չունեմ։ Ի դեպ, ես քաջատեղյակ եմ, որ էմիսարների օժանդակությամբ կապ հաստատելու սովորություն ունեք, բայց իմ պարագայում դա ինչպես միշտ ապարդյուն է լինելու։ Այդ իսկ պատճառով չհամարձակվեք՝ էմիսարների միջոցով շահագրգռել ինձ խոստումնալից առաջարկներով։ Դուք շատ լավ գիտեք, որ չեք կարող ինձ լռցնել, որովհետև իմ հայրենասիրությունը և արժանապատվությունը վեր են բոլոր ձեր առաջարկներից։
Վաղ, թե ուշ արդարությունը վերականգնվելու է՝ ես կվերադառնամ հայրենիք, իսկ դուք կհայտնվեք բանտում։ Մինչդեռ՝ Ղազախստանում զգոն ու զգույշ եղեք, պարոն ազգադավ»։