Թուրքիայում ընդդիմադիր կուսակցապետը կրկին պարտավորեցվել է փոխհատուցում վճարել Էրդողանին
![]() 347 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 22:10 Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական» կուսակցության (ԺՀԿ-CHP) նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուի դեմ հերթական դատական վճիռն է կայացվել։ Պատճառը հանրապետության նախագահ Ռեջեփ Էրդողանին ուղղված նրա քննադատական հայտարարություններն են։ Քըլըչդարօղլուն պարտավորեցվել է Էրդողանին փոխհատուցում վճարել, չնայած այն հանգամանքին, որ ավելի վաղ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) թուրք կուսակցապետի դեմ թուրքական դատարանի վճիռները որակել էր որպես ազատ խոսքի իրավունքի ոտնահարում, գրել է Ermenihaber-ը։ Գործը քննել է Անկարայի առաջին ատյանի դատարանը։ Դատական եզրափակիչ նիստը կայացել է փետրվարի 4-ին։ Դատարանը, անտեսելով ՄԻԵԴ-ի վճիռը, որոշել է բավարարել հայցվոր կողմի պահանջը մասնակիորեն՝ սահմանելով 100․000 (շուրջ 14․000 ԱՄՆ դոլար) լիրայի փոխատուցում։ Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
5703:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
128Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
172Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
134Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
271Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
247Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
293Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
232Երեկ, 19:30
