«Այսպիսի բան չէր կարող լինել իրեն և իր քաղաքացիներին հարգող պետությունում». Կարեն Հեքիմյան
![]() 271 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 23:20 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր, Երևանի ժամանակով 20:21-ին Գյումրիի «Շիրակ» միջազգային օդանավակայանում վայրէջք կատարեց Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Pobeda DP 855 ավիաընկերության ինքնաթիռը: Ավիաընկերությունը, բացի ուղևորներին Գյումրի հասցնելուց, պարտավորվել է լուծել նաև Երևան գնացողների տրանսպորտով փոխադրման խնդիրը: Արդեն «Շիրակ» օդանավակայանում, Երևան գնացող ուղևորները պարզել են, որ իրենց տեղափոխող որևէ փոխադրամիջոց չկա, հետևաբար ավիաընկերությունը պարտավորությունը չի կատարել ( այլ կերպ՝ քցել է ): Դե ուղևորներն էլ ով ոնց կարող է Երևան է գալիս: Անշուշտ սա խայտառակություն է: Այսպիսի բան չէր կարող լինել իրեն և իր քաղաքացիներին հարգող պետությունում: Սակայն մենք ապրում ենք Հայաստանում, որտեղ «Pobeda» ավիաընկերության ղեկավարի տեղակալի վարորդը ավիացիայի ոլորտի հայաստանյան պաշտոնյաներից ավելի ծանրակշիռ դեր ունի: Այդ իսկ պատճառով, ես խնդրի լուծման ակնկալիքով չեմ դիմում մեր երկրի որևէ պաշտոնյային: Ես, ամոթս կորցրած, հաղթահարելով բարոյականության սկզբունքներս, ստիպված դիմում եմ Ռուստամ Մուրադովին և Սերգեյ Կոպիրկինին, վերջիններիս առաջարկելով միջոցներ ձեռնարկել «Pobeda» ավիաընկերությանը՝ պատշաճ և իրավաչափ վարքագիծ դրսևորելու պարտավորեցման համար»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
