«Նիկոլն Ալիևից փոխառել է ամեն ինչ և Հայաստանը վերածում է Ադրբեջանի»․ Միքայել Մինասյան
![]() 373 Հինգշաբթի, 04 փետրվարի, 2021 թ., 23:50 Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Թելեգրամի» իր ալիքում գրառում է արել․ «Ինձ հաճախ ասում են, որ իմ կանխատեսումներն իրականանում են: Նույնքան հաճախ մեղադրում են վատատեսության մեջ, սակայն զրույցի վերջում անպայման հարցնում են. «Իսկ ի՞նչ է լինելու հետո: Երբ ասում եմ, թե ինչ է մեզ սպասվում, ես հիմնվում եմ վերլուծված փորձի վրա: Վերլուծելով փորձը՝ գործնականում միշտ հաջողվում է բավական ճշգրիտ կերպով հաշվարկել, թե ինչ է լինելու հետո: Դեռևս անցյալ տարվա ամռանը ես ասում էի, որ Նիկոլը Հայաստանը վերածելու է սուլթանության՝ որպես օրինակ ունենալով Ադրբեջանը: Կրկնօրինակվում է գործնականում ամեն ինչ՝ իր և կնոջ միջև իշխանության բաժանումից մինչև անձի պաշտամունք: Այն ժամանակ դեռ անհրաժեշտություն կար մանրակրկիտ կերպով հիմնավորելու նման եզրակացությունները, այսօր դա դառը իրականությունն է: Նվաստացուցիչ կապիտուլյացիան, հայրենիքի կորուստը, հազարավոր զոհերը չեն կանգնեցնում Հայաստանի ադրբեջանականացումը, այլ միայն արագացնում են այն: Բռնակալները միշտ գործում են փորձված օրինաչափություններով՝ ոչ մի նոր բան չհնարելով: Ալիևի հաջողված օրինակն այն մոդելն է, որը Նիկոլին ամենից հարազատ է: Ասեկոսեների և բամբասանքների հիման վրա կարիերա ստեղծած շանտաժիստը սկսել է սահմանափակել ԶԼՄ-ների հնարավորությունները հղում անելու սեփական անանուն աղբյուրներին, և դա բնական է. 44 օրյա ստից հետո ժողովուրդը դադարել է հավատալ պաշտոնական ապատեղեկատվությանը: Կյանքը ցույց է տվել, որ պատերազմի ժամանակ անանուն աղբյուրներն ավելի ազնիվ ու հուսալի էին, քան արծրունյան քարոզչությունը: Տեղեկատվության խախտված մենաշնորհը կենսական սպառնալիք է յուրաքանչյուր բռնակալի համար: Նիկոլը բացառություն չէ: Խափանման միջոցի ընտրության համար մասնագիտացված դատարանների ստեղծումը ևս մեկ քայլ է՝ ուղղված Հայաստանի ադրբեջանականացմանը: Հետպատերազմական աղետի պայմաններում բռնակալի համար իշխանությունը պահելուց ավելի առաջնահերթ բան չկա: Հենց միայն այն փաստը, որ «Իմ քայլը» խմբակցությունը մերժել է ռազմագերիների հարցերով հանձնաժողովի ստեղծման հարցն օրակարգ մտցնել, սակայն արտահերթ կարգով հավանության է արժանացրել քաղաքական հակառակորդների ձերբակալման և կալանման համար գրպանային դատարան ստեղծելու նախագիծը, հուշում է առաջնահերթությունների մասին: Ճնշման գործիքների ստեղծումը բռնակալի համար ավելի կարևոր է, քան իրական հարցերը: Նիկոլն Ալիևից փոխառել է նույնիսկ ժողովրդի մեջ «մասսովկայի» ուղեկցությամբ դուրս գալու պրակտիկան: Սակայն ի տարբերություն Ալիևի՝ նա մարդկային ռեսուրսների դեֆիցիտ ունի. Փաշինյանը սեղմում է քողարկված ոստիկանի ձեռքը, որը ոգևորված ժողովրդի ներկայացուցիչ է ձևանում: Ժողովրդական սերը կամ դրա տեսանելիությունը լեգիտիմացնում է բռնակալի բոլոր արարքները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
