«Ըստ քարտեզի՝ Թուրքիան սահմանակից է Ադրբեջանին, որովհետև Հայաստանը ևս պետք է նվաճվի». Վարուժան Գեղամյան
![]() 669 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 17:50 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս քարտեզում մուգ կարմիրով պատկերված են Թուրքիային սահմանակից այն տարածքները, որոնք Թուրքիան պետք է ձգտի միացնել իրեն։ Այս քարտեզը նորություն չէ և նմանատիպ հարյուրավոր քարտեզներ են ներկայումս շրջանառվում Թուրքիայում, ամենատարբեր շրջանակներում։ Հենց այս մեկն Արցախյան պատերազմից ճիշտ մեկ ամիս առաջ տարածել էր Թուրքիայի Միլլի մեջլիսի նախկին պատգամավոր, Էրդողանի մտերիմներից Մեթին Քյուլունքը։ Հետաքրքիր է, որ մինչև բանը բանից չի անցնում, ոչ մեկ լուրջ չի մոտենում այս նկրտումներին։ Այս քարտեզից արդեն մասամբ իրականություն են Սիրիայի և Իրաքի հյուսիս նվաճումն ու փաստացի բռնակցումը Թուրքիային։ Ըստ քարտեզի՝ Թուրքիան սահմանակից է Ադրբեջանին, որովհետև Հայաստանը ևս պետք է նվաճվի և դադարի գոյություն ունենալ։ Գիտեմ, որ արդեն հոգնել եք այսպիսի վատ լուրեր կարդալուց, բայց իմ գործն է զգուշացնել, թե ինչ կլինի 5-15 տարում, եթե ՀՀ տգետ իշխանությունները մնան Հայաստանի ղեկին, արդյունքում մենք բացենք Մեղրիի միջանցքը, առանց որևէ նախապատրաստության հայ-թուրքական սահմանը և հայկական բանակը կրճատենք (այս ամենը պատրաստվում են անել մեր իշխանությունները։ ՀԻՇԵՑՈւՄ. ՀՀ ներկայիս ապաշնորհ իշխանությունների պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի 1/4-ը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
