«Նման նշանակումների ժամանակ հաշվի առնո՞ւմ եք ընտրվող դատավորների՝ նախկինում կայացրած որոշումները». Հովսեփ Խուրշուդյան
![]() 369 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 17:25 «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի ղեկավար Հովսեփ Խուրշուդյանը գրել է. «Ինչպես ինձ տեղեկացրեցին, Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Լ․ Թադևոսյանը, ով մեղսակից էր Եվրոդատարանի կողմից օրերս ապօրինի ճանաչված Սարի թաղի գործով իմ և իմ պայքարակիցների կալանավորումների որոշումներն ուժի մեջ թողնելու հարցում, և, ինչպես կարող եմ կռահել, նախկին իշխանությունների քաղաքական պատվերով շատ այլ ապօրինի որոշումներ դակելու հարցում, Վճռաբեկ դատարանի նախագահի թեկնածու է, ակտիվորեն հանդիպում է ԱԺ խմբակցություններին։ Հիմա հարց եմ ուզում ուղղել «Իմ քայլը» և «Լուսավոր Հայաստան» խմբակցություններին. արդյոք նման նշանակումների ժամանակ հաշվի առնո՞ւմ եք ընտրվող դատավորների՝ նախկինում կայացրած որոշումները, որոնց ապօրինի լինելն առնվազն հաստատել է ՄԻԵԴ-ը: Կարճ ասած՝ վեթինգ անո՞ւմ եք: Թե չզարմանանք, եթե առանց վեթինգի նման մեկը Վճռաբեկ դատարանի նախագահ ընտրվի»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
