Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել մարդասիրական իրավունքի վրա». Ն. Զոհրաբյան

«Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, որ բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել մարդասիրական իրավունքի վրա». Ն. Զոհրաբյան
340
Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 22:25

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին
Լիբանանահայ Մարալ Նաջարյանը Հայաստան էր եկել Բեյրութի նավահանգստի պայթյունից հետո։
Մարալը բնակություն էր հաստատել Բերձորում և պատերազմի ավարտի հենց հաջորդ օրը, նոյեմբերի 11-ին, մեկնել էր Բերձոր՝ իր անձնական իրերը Երևան տեղափոխելու համար ու Գորիս-Ստեփանակերտ ճանապարհին գերեվարվել։
Ադրբեջանն արդեն պաշտոնապես հաստատել է Մարալի գերեվարության փաստն ու, ըստ Դավիթ Շահնազարյանի տեղեկության, Մարալը գտնվում է Բաքվից մոտ 70 կմ հեռավորության վրա գտնվող Գուբիստանի բանտում:
Մարալն Արցախ էր եկել ապրելու և գերեվարվեց կապիտուլյացիայի հաջորդ օրը։
Ես դիմել եմ Եվրոպայի կին լիդերներին, իրավապաշտպան և կանանց հիմնախնդիրներով զբաղվող բոլոր կառույցներին, որպեսզի վերջիններս պարտադրեն Ադրբեջանին վերադարձնել Մարալին և բոլոր մյուս ռազմագերիներին։
Ես դիմել եմ Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի բոլոր կանանց, որպեսզի իրենց կոչն ուղղեն Ադրբեջանին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպանի կոչում կրող Ալիևի կնոջը՝ անհապաղ Հայաստան վերադարձնելու Մարալ Նաջարյանին, ով քաղաքացիական անձ է։
Դիմել եմ ՅՈՒՆԵՍԿՕ-ին, ով բարի կամքի դեսպանի կոչում է տալիս ռազմական հանցագործ երկրի նախագահի կնոջը, որպեսզի ՅՈՒՆԵՍԿՕ-ն իր մանդատի շրջանակում ադրբեջանուհի բարի կամքի իր դեսպանից պահանջի չթքել միջազգային մարդասիրական իրավունքի վրա ու հայ ռազմագերիներին և Մարալ Նաջարյանին չպահի որպես քաղաքական վալյուտա, և, համաձայն Ժնևի 3-րդ կոնվենցիայի՝ բոլոր ռազմագարիներին անհապաղ վերադարձնի Հայաստան»: