«Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով». Վահան Բադասյանի հայտարարությունը
![]() 401 Ուրբաթ, 05 փետրվարի, 2021 թ., 23:10 Փաստաբան Արայիկ Պապիկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է իր պաշտպանյալի՝ Վահան Բադասյանի հայտարարությունը, որը ներկայացնում ենք ստորև. «Ինձ խոշտանգում են կալանքի միջոցով Զինապարտ չլինելով հանդերձ, հայրենիքի պաշտպանության անմնացորդ մղումով, պատերազմի առաջին իսկ օրից կամովին մասնակցել եմ պատերազմին և իմ նշանակլի դերակատարումն եմ ունեցել: Ավելի քան համոզված եմ, որ իմ արարքը հերոսություն է: Նշվածի վկայությունն է նաև կյանքս վտանգի տակ դնելը և ծանր վիրավորում ստանալը: Համոզված եմ, որ այդպիսի հերոսական արարքի համար պետությունը խրոխուսում և պետական պարգևի է ներկայացնում: Իսկ ենթադրյալ իրավախախտման դեպքում վերոնշյալը հաշվի է առնվում: Իսկ ինչպես է վարվում այսօրվա իշխանությունը իմ նկատմամբ. ծանր վիրահատություն տանելուց հետո, երբ դեռևս հետվիրահատական վերականգնման կարիք ունեմ, ազատությունից զրկելով ինձ՝ ենթարկում է անմարդկային ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումների: Սիրելի՛ հայրենակիցներ, կոչ եմ անում ձեզ միավորվել և ձեր բողոքի ձայնը բարձրացնել, որպեսզի դադարեցվեն իմ նկատմամբ կիրառվող ֆիզիկական և հոգեբանական խոշտանգումները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
