Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Երեկվա երկրաշարժի հետևանքները

Երեկվա երկրաշարժի հետևանքները
317
Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 16:15

Պատերի վրա ճեղքեր են առաջացել սեփական առանձնատներում, բազմաբնակարան շենքերում: Տներում շուռ են եկել պահարաններ, կոտրվել են սպասք ու այլ կենցաղային իրեր: Մոտ մեկ ու կես ժամ հոսանքազրկվել են Շողակաթ համայնքի բնակավայրերը:
Փետրվարի 5-ին՝ ժամը 23:30-ի դրությամբ տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ Գեղարքունիքի մարզի Շողակաթ խոշորացված համայնքի ղեկավարից ստացված տեղեկատվության, փլուզվել է Արտանիշի չգործող, կիսաքանդ դպրոցի պատը։ Ինչպես նաև, Աղբերք և Շորժա բնակավայրերի մեկական հին հողապատ գոմերի միջնապատեր։ ՀՀ տարածքում այլ ավերածությունների, տուժածների վերաբերյալ ահազանգեր չեն գրանցվել։
Փետրվարի 5-ին, տեղական ժամանակով ժամը 19:36-ին (Գրինվիչի ժամանակով՝ ժամը 15:36-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.53⁰ և արևելյան երկայնության 45.32⁰ աշխարհագրական կոորդինատներով՝ Հայաստան, Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4.7 մագնիտուդով երկրաշարժ:
Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:
Երկրաշարժը զգացվել է Գեղարքունիքի մարզում 5-6 բալ ուժգնությամբ, Կոտայքի, Տավուշի, Լոռու և Արարատի մարզերի բազմաթիվ բնակավայրերում՝ 4-6 բալ ուժգնությամբ, Երևան քաղաքում՝ 3-4 բալ ուժգնությամբ:

Լուսանկարները՝ «Գեղամա» հեռուստաընկերության:

Երեկվա երկրաշարժի հետևանքները
Երեկվա երկրաշարժի հետևանքները
Երեկվա երկրաշարժի հետևանքները
Երեկվա երկրաշարժի հետևանքները
Երեկվա երկրաշարժի հետևանքները
Երեկվա երկրաշարժի հետևանքները