«Ստեփանակերտի առաջնագծում պաշտպանական դիրք չունեինք». Արայիկ Հարությունյան
![]() 697 Շաբաթ, 06 փետրվարի, 2021 թ., 21:35 Առաջիկա 3 տարվա ընթացքում տեղահանված արցախցիները կունենան բնակարան, ինչին զուգահեռ կառավարությունը ջանքեր կգործադրի նրանց զբաղվածության հարցը լուծելու ուղղությամբ: Ինչպես հաղորդում է Արցախի Հանրային հեռուստաընկերությունը, այս մասին Արայիկ Հարությունյանը ասել է Արցախում գործող ՀԿ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ: «Հակառակորդը գտնվում էր Ստեփանակերտից մի քանի հարյուր մետրից մինչև մի քանի կիլոմետրի վրա, Ստեփանակերտի առաջնագծում որևէ կոնկրետ պաշտպանական դիրք չունեինք: Շոշի ամբողջ ուղղությունում պաշտպանող չկար, վերջին խումբը Վանքի գումարտակն է եղել, որն ամբողջությամբ թողել է դիրքերը: Այսինքն՝ Շոշի ամբողջ հատվածը պաշտպանված չէր, Ղայբալու-Արմենավան հատվածը պաշտպանված չէր, խնդրել էի, որ Մարտակերտից մի փոքր խումբ հերթապահեր Արմենավանի ուղղությունում, որպեսզի ժամանակին ահազանգի, թե ինչ է կատարվում»,- ասել է Հարությունյանը՝ հավելելով, որ պատերազմի օրերին հոսանքի և կապի խնդիր չեն ունեցել՝ չնայած այն հանգամանքին, որ բազմաթիվ կայաններ թիրախավորվել են ադրբեջանական ԶՈՒ-եր կողմից: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
