Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ամեն ինչն էս երկրում 30 տարի ՌԴ-ի հետ է. էլ ի՞նչն է պակասել». Վահագն Ավագյան

«Ամեն ինչն էս երկրում 30 տարի ՌԴ-ի հետ է. էլ ի՞նչն է պակասել». Վահագն Ավագյան
272
Կիրակի, 07 փետրվարի, 2021 թ., 00:25

«Սասնա Ծռեր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ավագյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Արդեն 30 տարի է՝ ունենք «հզոր» Հայաստան Ռուսաստանի հետ։
Էլ ի՞նչ է պակասել Հայաստանին Ռուսաստանի հետ լինելու համար։
Ցամաքը, օդը, ջուրը, հանքերը, ենթակառուցվածքները, պետական ինսիտուտները՝ դատարաններից մինչև ոստիկանություն, հատուկ ծառայությունները, սահմանները, արտաքին քաղաքականությունը, հեռուստատեսությունը, կուսակցությունները, օլիգարխները, լրագրողները, հրապարակախոսները, բլոգերները, ամեն ոք ու ամեն ինչը էս երկրում 30 տարի Ռուսաստանի հետ է ու ամենաշատ Ռուսաստանի հետ է վերջին երեք տարում։
Ռուսաստանի հետ է մեր արցախյան պարտությունն ու կապիտուլիացիայի ստորագրումը, Ռուսաստանի հետ է մեր Հին Թաղեր, Խծաբերդ ու Դիզափայտի հանձնումը, մեր Գյումրիի ջոկատը գերեվարումը, մեր Քարվաճառի հանձնումը, մեր Քաշաթաղի հանձնումը, մեր բացառապես ռուս խաղաղապահներ կանչելը Ռուսաստանի հետ է, մեր Արարատ Միրզոյանը, մեր Նիկոլ Փաշինյանը, մեր Միշիկը, մեր Ծառուկյանը, մեր Սերժիկը, մեր Լևոնը, առավել ևս մեր Քոչարյանը, Ռուսաստանի հետ է մեր Սամվել Կարապետյանը ու մեր Սամվել Կարապետյանին ընդիմախոսները, Ռուսաստանի հետ է մեր Էդմոն Մարուքյանը, այսինքն՝ ամբողջ ԱԺ-ն Ռուսաստանի հետ է, մի բան էլ ավել առաջարկում են Ռուսաստանը Սյունիք էլ զորք մտցնի, այսինքն համարյա ամբողջ Հայաստանը Ռուսաստանի հետ է։
- Ի՞նչ աղմուկ է փողոցում, Վաթսն։
- Բաբուխանյաններն են, պարոն Հոլմս, ուզում են, որ Հայաստանը Ռուսաստանի հետ հզոր լինի։
- Իսկ Ռուսաստանը ուզո՞ւմ է, որ Հայաստանը հզոր լինի
- Վերջին 30 տարիները հուշում են, որ ոչ, պարոն Հոլմս։
- Այդ դեպքում ինչո՞ւ են աղմկում։
- Պիդռ են, պարոն Հոլմս»: