«Վայրահաչողների կողքին գոնե երբեմն բանական մարդկանց ձայնը պետք է լսվի»․ Նարեկ Սարգսյան
185
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 09:35
Ջութակահար Նարեկ Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Եթե խորը նայենք, ապա Հայաստանի աղետալի վիճակի մեղավորը ո՛չ թե ազգի շիզոֆրենիկ աղբն է, այլ մենք՝ սովորական քաղաքացիներս, որ տարիներ շարունակ վախեցել ենք ասել մեր մտածածը: Տարիներ շարունակ «ազգայնականները», «ոչմիթիզականները», «կուսապաշտները», «պահանջատերները» գիշեր-ցերեկ սփռել են իրենց զառանցանքները, իսկ մենք փոխանակ պատասխանելու, լռել ենք՝ վախենալով, որ շիզոֆրենիկները կարող են մեր վրա հարձակվել, մեզ հայհոյել կամ ծաղրել: Միայն այն, որ ինձ պարբերաբար կատակով գրում են. «Հլը քեզ չե՞ն վառել», շատ բանի մասին է խոսում: Այո՛, դա կատակ է, բայց էդ կատակի մեջ ճշմարտություն էլ կա: Մենք մեզ պահել ենք վախկոտի պես ու հիմա աղետի վրա ենք զարմանո՞ւմ: Տարիներ շարունակ շիզոֆրենիկ աղբը ասել ա. «Թուրքիան պիտի ճանաչի ցեղասպանությունը», իսկ մենք ալարել ենք ասել. «Տո, ա՛յ անասուն, Ռուսաստանի ու Ամերիկայի նման երկրները չեն կարողանում Թուրքիային որևէ բան ստիպել: Թուրքիան Ֆրանսիայի նման երկրի հետ ա սպառնալիքի ու շանտաժի լեզվով խոսում, ու Ֆրանսիան դա կուլ ա տալիս, Թուրքիայի ՀՆԱ-ն մի երկու տարի հետո հասնելու ա տրիլիոն դոլարի, դու մի մատ Հայաստանով Թուրքիայի դեմ պահանջնե՞ր ես դնում: Դու քե՞զ ես ձեռ առնում, թե՞ մեզ»: Մենք վախեցել ենք դա ասել, որովհետև շիզոֆրենիկը կարող ա թարս նայեր մեզ և մեզ «ցեղասպանությունը ուրանալու» մեջ մեղադրեր: Կամ աղբը ասել ա. «Ով մեր սուրբ հողը զիջեց դավաճան ա», մենք վախեցել ենք ասել. «Տո՛, անասո՛ւն, դու որ տենց բան ես ասում, հետևանքների համար պատասխանն ո՞վ ա տալու: Դու որ ազգը շփոթում ես ձեր քուչի հետ, ազգային հարցերին էլ ձեր քուչի պանյատներով ես վերաբերվում և ուզում ես Հայաստանն էլ միջազգային հարաբերություններում քուչի պանյատներով շարժվի, բա միջազգային հանրությանն աչոտ դո՞ւ ես տալու»: Մենք վախեցել ենք դա ասել, որովհետև շիզոֆրենիկը կարող ա թարս նայեր մեզ ու «հող ծախող» անվաներ: Նույնն էլ վերաբերել ա մյուս հարցերին: Հետամնաց աղբը տարիներ շարունակ ասել ա. «Աղջիկը պտի կույս լինի մինչև ամուսնանալը», ու մենք ալարել ենք ասել. «Տո քնձռոտ, դու ո՞վ ես, որ ասես ով ինչ պիտի լինի, դու կեղտոտ, տգետ մարդ ես, որ կյանքում ձեր գոզահոտ պադիեզդից ու մարշուդկից բացի ուրիշ բան չես տեսել: Դու ո՞վ դառար, որ կյանքի մասին քո քնձռոտ պատկերացումները փաթաթես ուրիշների վրա»: Մենք վախեցել ենք դա ասենք, որովհետև էդ աղբը կարող ա թարս նայեր մեզ: Արդյունքում տարիներ շարունակ նորմալ, մտածող, բանական մարդկանց ձայնի փոխարեն ամեն տեղից ազգային աղբի վայրահաչն ա լսվել՝ օր օրի, տարին տարվա վրա, ու մարդիկ մտածել են, որ երևի տենց էլ պիտի լինի, որ երևի իրենք մեծամասնություն են, որ երևի ազգը էդպես ա մտածում: Բայց եթե էդ վախկոտությունը չլիներ, հո պա՞րզ էր դառնալու, որ «ազգայնական» խելագարները իրականում փոքրամասնություն են, պարզապես իրենց վնգստոցն է ականջ ծակող… Նույնն էլ կատարվում է այսօր, տարբերություն չկա: Նույն էդ ազգայնական աղբը արդեն սկսել է «Հողերը հետ բերելու» «գործընթացը»: Նորմալ, բանական մարդիկ հասկանում են, որ մենք դեռևս փրկված, չկորցրած հողեր ունենք, որ էդ փրկված հողի վրա մարդիկ են ապրում ու որ նույնիսկ էդ փրկվածը պահելու համար պիտի մեր ուժերի գերլարումով աշխատենք: Ուրեմն էլ ի՞նչ «նոր հողեր»: Դուք անասո՞ւն եք, պիտի անպայման Ղարաբաղի մինչև վերջին մետրը կորցնենք, որ դուք հանգստանա՞ք: Դուք Հայաստանի վերջն եք ուզո՞ւմ: Այ սրա մասին մենք պիտի խոսենք: Հայաստանը սրա կարիքը ունի: Հայաստանը բանական խոսքի, իրականությունը ասելու և ոտքերը վերմակի չափ մեկնելու կարիք ունի: Հայաստանը կարիք ունի, որ շիզոֆրենիկ վայրահաչողների կողքին գոնե երբեմն-երբեմն բանական մարդկանց ձայնը նույնպես լսվի: Որովհետև եթե որևէ մեկը կարծում է, որ սրանից վատ չի լինում, ապա չարաչար սխալվում է: Սրանից վատ լինում է: Բայց նաև սրանից շատ ավելի լավ է լինում, եթե վախկոտությունը թարգենք և խոսենք իրականության մասին»։