Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Արտահերթ ընտրությունները ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար կամ իրենց ուզելով չի»․ Դանիել Իոաննիսյան

«Արտահերթ ընտրությունները ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար կամ իրենց ուզելով չի»․ Դանիել Իոաննիսյան
208
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 09:50

«Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը գրել է. «Արտահերթ ընտրությունները ԼՀԿ-ի ու ԲՀԿ-ի համար կամ իրենց ուզելով չի։ Ընտրությունների լինել/չլինելը պիտի որոշվի հանրային պահանջով։
Փաստ է, որ Հայաստանում կան բազմաթիվ ազնիվ քաղաքացիներ, որոնք կապ չունեն թալանչիների հետ և պարտությունից հետո կորցրել են իշխանության նկատմամբ վստահությունը։
Պետք է օր առաջ քաղաքական դաշտից քրեակատարողական հիմնարկ տեղափոխել երկիրը թալանածներին, ընդունել նոր ընտրական օրենսգիրքը, խելքի բերել դատարանները, որից հետո իրականացնել արտահերթ ընտրություններ՝ կասկածի տակ չդրվող լեգիտիմությամբ իշխանություն ձևավորելու համար»։