«Մեր որոշումները վախենալու կոնտեքստում չեն կարող լինել». Մակունց
![]() 276 Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 16:15 ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը պատասխանել է լրագրողների հարցերին: Հիշեցնենք՝ երեկ «Իմ քայլը» հանդիպում էր ունեցել վարչապետի հետ, որի արդյունքում արձանագրվել էր, որ «արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ»։ Մակունցի խոսքով՝ ընդդիմության կողմից իշխանափոխության պահանջը հնարավոր է իրականացնել բացառապես ընտրությունների միջոցով, «դրանով է պայմանավորված եղել, որ ասել ենք՝ եկեք քննարկենք, սակայն առաջարկը դրական լարձագանք չի ստացել»,- նշել է պատգամավորը: Հարցին՝ ինչպե՞ս եք պնդում, որ չկա հանրային պահանջ, պատասանել է. «Պահանջը ներկայացնողները ԶԼՄ-ներն են, քաղաքացիների հետ շփումները և այլն: Այդ շփումները չեն հաղորդում էդպիսի ազդակներ... Արտահերթ ընտրությունները խորհրդարանական ընդդիմության կողմից դրական արձագանք չեն ստացել»: Լրագրողների դիտարկմանը՝ Էդմոն Մարուքյանը նշել էր, եթե իշխող ուժն ուզում է արտահերթ ընտրություն, թող վարչապետը հրաժարական ներկայացնի, երկու անգամ չընտրվի ու ցրվի ԱԺ-ն: Վստահ չե՞ք, որ Ձեր խմբակցությունում գտնվեն մարդիկ, որ եթե այլ թեկնածու առաջադրվի, նրան ընտրեն, ասել է. «Որևէ խնդիր չենք տեսնում դրա հետ կապված»: Մակունցը հավաստիացրել է, որ իրենց որոշումները «վախենալու» համատեքստում չեն կարող լինել՝ նկատի ունենալով Քոչարյանի «մասնակցելու ենք ու կրելու ենք» հայտարարությունը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
