«Երբևէ մտածե՞լ եք՝ ինչու են Հայաստանի գյուղերը դատարկվում». Գարիկ Փայտյան
399
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 22:10
Ներգնա զբոսաշրջության ոլորտի գործարար, տավուշաբնակ Գարիկ Փայտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են Հայաստանի գյուղերը գնալով ավելի դատարկվում։ Իսկ ի՞նչ եք կարծում, հնավո՞ր է 10 օրից ավել ջուր չունենալը դառնա ամեն ինչից հիասթափվելու պատճառ։ Կամ ի՞նչ կլիներ, եթե օրինակ Երևանի կենտրոնում 10 օր ջուր չլիներ։ Բիզնես կհիմնեյի՞ք այնտեղ, որտեղ ջուրը տալիս են երկու օրվա մեջ մի քանի ժամով և որտեղ խողավակների հին ու փտած լինելու պատճառով երկու օրը դառնում է 10 օր ինչպես հիմա։ Կյանքը հեշտացնող տեխնիկա կգնեյի՞ք, օրինակ ավտոմատ լվացքի մեքենա, եթե իմանայիք, որ մեկա ջուր չլինելու պատճառով ձեռքով եք լվանալու։ Ու գիտե՞ք՝ էս ամեն ինչի մեջ ամենամեծ աբսուրդը որնա. Էն, որ խոշորացված Բերդ համայնքի մասին պատմող տեսանյութում ջրի խնդիրը լուծված է համարվում։ Էս խնդրում կան 3 հիմնական մեղավորներ. 1. Մենք ու մեր նմանները, որ հարմարվում ու յոլա են գնում, 2. Տեղական ինքնակառավարման մարմինները, որ չնայած շատ են չարչարվում, որ վթարները շուտ վերացնեն, բայց եղած ջրային ռեսուրսները շատ վատ են կառավարում, խնդիրն էլ լուծված են համարում, 3. Պետությունը, որ իրա վարած քաղաքականությամբ անհամաչափություն է մտցնում և էս հարցը թողնում համայնքի բյուջեի հույսին, Հ.Գ.B&B The edge of the world / Աշխարհի ծայրը հյուրատունը սիրով սպասում է իր այն հուրերին, ովքեր պատրաստ են լողանալ լցնովի, զուգարանի ջուրը ոչ թե քաշել, այլ նույնպես լցնել և լվացվել միայն այն դեպքում երբ ջուր լցնող կա։ Ամանները լվանալու մասին կարող եք չանհանգստանալ, դա անում ենք մենք. արդեն սովոր ենք։ Իմ առաջարկած լուծումը. Գյուղը սնվում է 2 ջրագծերով՝ Ճգնավորից և Սարից եկող, որոնցից Ճգնավորից եկողը ամբողջությամբ փոխված է։ Փոխված է նաև ներքին ցանցը։ 1 քայլով մագիստրալներից միացված բոլոր ջրագծերը ապամոնտաժում ենք, ծայրահեղ դեպքում, եթե հնարավոր չէ ուրիշ տեղից ջրագիծ միացնել, տեղադրվում է դիտահոր, փականով և ջրաչափով։ Սա պարտադիր պետքա անի բնակիչը կամ տնտեսվարողը իր հաշվին։ Արդյունքը կլինի այն, որ ջրավազանը որտեղ հավաքվում է գյուղ մտնող ջուրը ավելի մեծ քանակի ջուր կգա։ 2. Ճգնավորից եկող ջրի բաժանորդների ջրագծերի վրա առանց բացառության տեղադրել հաշվիչներ։ Սա անել համայնքային բյուջեի հաշվին։ Ծախսը մեծ չէ, քանի որ գրեթե բոլոր բաժանորդների համար տեղադրված են դիտահորեր։ Ջրաչափերի տեղադրումը թույլ կտա խնայել շաաաաատ մեծ քանակի ջուր, քանի որ շատերի ջուրը մշտապես հոսում է, կամ էլ ուղակի փական չունեն։ 3. Խնայված ջրի հաշվին Ճգնավորի ջրով ապահովել այն տները, որտեղ դա հնարավոր է անել ինքնահոս եղանակով։ Ջրագիծը անցկացնել համայնքի և շահառու բնակիչների համատեղ ջանքերով։ 4. Ջրաչափներ տեղադրել սարից եկող ջրի բաժանորդների ջրագծերի վրա։ Հիմա վճարում ենք ամսական 500 դրամ և ջրից օգտվում անհավասարաչափ, ջրաչափերի դեպքում սահմանված գինը կլինի խորանարդ մետրի դիմաց 50 դրամ։ Ենթադրաբար, ավելի շատ գյումար կհավաքվի, որն էլ կծածկի համայնքային բյուջեից ջրաչափերի տեղադրման համար կատարված ծախսը։ 5.Անընդհատ դիմել կառավարությանը և դոնոր կազմակերպություններին, Սարից եկող խողովակի գոնե մասնակի վերանորոգման համար։ Պատրաստ եմ աջակցել ինչով կարող եմ»։