Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը

Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը
373
Երկուշաբթի, 08 փետրվարի, 2021 թ., 22:55

Գորիս համայնքի ղեկավարի տեղակալ Իրինա Յոլյանը ֆեյսբուքան իր էջում գրել է. «Պետական գույքի կառավարման կոմիտեն վաճառքի է հանել Գորիսում բացառիկ նշանակություն ունեցող պատմական շենքերից մեկը։ Գորիսի ուսուցչի տան շենքը դեռևս 1950 թվականին եղել է էքսկուրսիայի պետական ծառայության շենքը, հետո դարձել է առաջնորդան, ավելի ուշ Գորիսի ուսուցիչների տունն է եղել։ Այս տանը 1870 թվականին ապրել է Մեսրոպ Մագիստրոս Արքեպիսկոպոս Տեր-Մովսիսյանը, ով համակարգել է Գորիսի թատրոնի շենքի կառուցման համար ստեղծված խորհուրդը։ Այս շենքը իր կոլորիտով , նշանակությամբ , դիրքով բացառիկ է և տարիներ շարունակ փորձեր են արվել վաճառել, բայց մազապուրծ փրկված շենքերից մեկն է։ Այս հրաշալի շենքում կարող է լինել օրինակ Երկրագիտական թանգարանը, որը այսօր, ճիշտ է, մշակույթի տան առաջին հարկում է, բայց շատ խեղճ տարածքում կամ գորգերի թանգարան կարող է դառնալ և նմանօրինակ հանրային կարևորության այլ գործող հաստատություն, բայց, ի սեր Աստծո, մի փորձեք ջնջել պատմությունը ու հետո տեսնենք՝ էստեղ ավտոտեխսպասարկաման կետ է գործում։ Հուսով եմ, որ Պետական գույքի կառավարման կոմիտեն կվերանայի իր որոշումը, անթույլատրելի է այս շենքի վաճառքը»: