«Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը միակողմանիորեն ծառայում է Ադրբեջանին»․ Թագուհի Թովմասյան
![]() 266 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 17:15 «Նոյեմբերի 9-ի չարաբաստիկ հայտարարության 9-րդ կետում ասվում է, որ տարածաշրջանում տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերը ապաշրջափակվում են։ Եթե ապաշրջափակման մասին ենք խոսում, ուրեմն նշանակում է, որ Վարդենիս-Մարտակերտ ճանապարհը նույնպես պետք է ապաշրջափակվի և գործի»,- այսօր՝ ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ Նա նշեց, որ այդ հարցով ինքն արդեն դիմել է ԱԳ նախարարին և փոխվարչապետին ու հետևողական է լինելու, որ այն օր առաջ դառնա քննարկման թեմա: «Պետք է արձանագրել, որ համահայկական ջանքերով կառուցված ճանապարհն, ըստ էության, հիմա միակողմանիորեն ծառայում է ապաշրջափակման խոստում տված Ադրբեջանին, իհարկե՝ ռուսական կողմի ուղեկցությամբ։ Մեզ էլ ոչինչ չի խանգարում, որ կարողանանք հասնել այս ճանապարհի վերագործարկմանը՝ դարձյալ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ»,- հայտարարեց Թովմասյանը։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
