«Ամաչելու բան է, ապրել այս ստորաքարշների հետ նույն երկնքի տակ»․ Արման Բաբաջանյան
![]() 261 Երեքշաբթի, 09 փետրվարի, 2021 թ., 17:45 Այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանն անդրադարձավ «Ուժեղ Հայաստան՝ Ռուսաստանի հետ» նախաձեռնության գործունեությանը՝ դատապարտելով այն և հարց հնչեցնելով, թե «ո՞ւր է ՀՀ ԱԱԾ-ն»։ «ՀՀ-ում բացվել է ՌԴ-ին քաղաքական, ճորտատիրական ծառայությունների մատուցման նոր համերգաշրջանը։ ՀՀ-ի և ՌԴ-ի խորը ինտեգրացիայի անհրաժեշտության մասին են խոսում ՀՀ նախագահի պաշտոնը զբաղեցրած Ռոբերտ Քոչարյանից սկսած բոլոր նրանք, ովքեր տարիներ շարունակ զբաղված են եղել բացառապես ՀՀ անկախությունն ու արժանապատվությունը ծախելով»,- ասաց նա։ Ըստ Բաբաջանյանի՝ նոր նախաձեռնությունն ու նրա ծավալած գործունեությունը ոչ թե սոսկ սպառնալիք են ՀՀ ինքնիշխանության դեմ, այլև՝ ՀՀ պետականության կազմաքանդման, սահմանադրական կարգի տապալման միջոցառում։ Ո՞ւր է մեր ԱԱԾ-ն։ Ո՞ւր է իշխանության արձագանքը․ ցանկացած կոչ՝ ուղղված մեր Սահմանդրության անփոփոխելի հոդվածների դեմ, պետք է քրեորեն պատժելի դարձնել․․․։ Ամաչելու բան է, ապրել այս ստորաքարշների հետ նույն երկնքի տակ, միևնույն հասարակության մեջ, որտեղ դեռ հերոսների արյունը չչորացած ջրի երես է դուրս եկել անհայրենիքությունը»,- հայտարարեց Բաբաջանյանը՝ հավելելով, որ առաջիկայում այդ թեմայի շրջանակներում հանդես կգա օրենսդրական նախաձեռնությամբ։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
