«Դեղին ծաղիկ»-ի յուրաքանչյուր միավորի համար քաղողը կտուգանվի 25000 դրամով
![]() 775 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 01:30 Շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ վերջին օրերին բազմաթիվ ահազանգեր են ստացել մայրաքաղաքի փողոցներում 250-300 դրամով վաճառվող ծաղկի մասին։ Ահազանգ, որովհետև «դեղին ձնծաղիկն» իրականում ձնծաղիկի հետ կապ չունի և ՀՀ Կարմիր գրքում գրանցված «Շտերնբերգիա Ֆիշերի»-ն է։ Այն համարվում է կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: «Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով՝ անհետացած տեսակ: Ընդգրկված է CITES-ի կոնվենցիայի 2-րդ հավելվածում: Բեռնի կոնվենցիաների հավելվածներում ընդգրկված չէ»,- նշված է հաղորդագրության մեջ։ «Շտերնբերգիա Ֆիշերի» բույսը Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում: Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում՝ մայիսին: Նախարարությունից հիշեցնում են, որ Կարմիր գրքում գրանցված բույսերը ոչնչացնելու կամ հավաքելու համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Մասնավորապես, կրիտիկական վիճակում գտնվող «Շտերնբերգիա Ֆիշերի» բույսի հավաքի յուրաքանչյուր միավորի (հատի) համար տուգանքը 25000 դրամ է, իսկ 200000 դրամը գերազանցելու դեպքում հնարավոր է քրեական պատասխանատվություն սահմանել։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
