Պահանջել են աշխատանքից ազատել Արմեն Գրիգորյանին. «Ժողովուրդ»
![]() 330 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 09:40 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության մի խումբ պատգամավորներ ամեն գնով պաշտպանում են, որպեսզի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նրան չհեռացնի իր պաշտոնից: Լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ 44-օրյա պատերազմի ավարտից հետո իշխանական ֆրակցիայի շատ անդամներ պահանջել են ազատել պաշտոնից Գրիգորյանին, սակայն նույն ֆրակցիայի դրամաշնորհային անցյալ ունեցող հատվածը կուլիսներում ընդվզել է, որ եթե նման բան լինի, իրենք, ի նշան բողոքի, կլքեն խմբակցությունը: Որպես դրամաշնորհային անցյալ ունեցող Արմեն Գրիգորյանին սատարողներ նշվում են «Էրատո» ջոկատի անդամ Մերի Գալստյանի, Մարիա Կարապետյանի, Լենա Նազարյանի, Սոս Ավետիսյանի, Թագուհի Ղազարյանի, Սարգիս Խանդանյանի, Արթուր Հովհաննիսյանի, Սուրեն Գրիգորյանի, Արուսյակ Ջուլհակյանի, Հերիքնազ Տիգրանյանի եւ այլոց անունները: Ահա այսպես՝ դեմարշի արդյունքում քաղաքական իշխանությունները նահանջել են եւ որեւէ քայլի չեն դիմում: Ի դեպ, իշխանական մեր աղբյուրները փոխանցում են, որ այնպիսի տպավորություն է, թե այս պատգամավորները առանձին խմբակցություն են կազմել խմբակցության ներսում. նրանք շատ հարցերում միասնական որոշումներ են կայացնում ու դրանք, որպես վերջնական ելք, ներկայացնում են խմբակցությանը, ու, հետաքրքիր օրինաչափությամբ, բոլոր որոշումները ի կատար են ածվում: Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց այս հարցերի շուրջ զրուցել Սոս Ավետիսյանի եւ Մերի Գալստյանի հետ, սակայն վերջիններս կտրականապես մերժեցին մեր հարցերին պատասխանել: Նախկինում մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ այլ արժեքների համար դրամաշնորհներով պայքարողները պատգամավոր դառնալուց հետո գլխիվայր շուռ են եկել»: Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
