«Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է». Ամրամ Մակինյան
![]() 243 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 15:45 Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ռուբեն Հայրապետյանի նկատմամբ ուղղորդված քրեաքաղաքական հանձնարարականների շքերթը շարունակվում է... Մեր հավաստի տեղեկությունների համաձայն՝ հիմա էլ ՀՀ գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունն է լծվել Հայրապետյանների գույքի օրինականության ծագումնաբանությունը պարզելուն, ուստի օգտվելով առիթից՝ որպես Ռուբեն Հայրապետյանի իրավունքների և օրինական շահերի պաշտպան, հիշյալ վարույթով զբաղվող դատախազ Ա. Սարգսյանին միջնորդում եմ. 1. Խորությամբ՝ սկսած 1980-ականների կեսերից ուսումնասիրել Հայրապետյանների ընտանիքի կողմից տասնամյակներ շարունակ իրականացված ձեռնարկատիրական գործունեությունը, 2. Պարզել և նաև պարտադիր հրապարակային ներկայացնել, թե մինչ օրս Հայրապետյանների ընտանիքին պատկանող ընկերությունների կողմից որքան հարկ է վճարվել պետական բյուջե, 3. Որքան շահաբաժին են ստացել Հայրապետյաններն օրինական ձեռնարկատիրական գործունեությունից, 4. Ընդհանուր առմամբ քանի անձ է աշխատել Հայրապետյանների ընկերություններում, 5. Որքան աշխատավարձ են ստացել այդ անձինք, 6. Որքան գումար է տրամադրվել բարեգործական նպատակներով և այլն... Ակնհայտ է, որ այս հարցերից որևէ մեկի պարզելն ու հրապարակայնացնելը ձեռնտու չէ քաղաքական իշխանությանը և դա է պատճառներից մեկը, որ դատախազությունն ի թիվս այլնի՝ ձեռնամուխ է եղել ոչ թե իմ նշած հարցերի պարզմանը, այլ Ռուբեն Հայրապետյանի աշխատավարձի չափը պարզելուն և դրանից ելնելով՝ քաղաքական իշխանությունների համար իբրև «գործ անելու» կեղծ օրակարգ ստեղծելուն... Պարզ ասում եմ՝ իզուր ջանքեր են. թե՛ գույքն է օրինական, թե՛ եկամուտները... իսկ օրակարգը՝ կեղծ... Եվ վերջում՝ արժե, որ հիշեցնեմ Աստծո 10-րդ պատվիրանի մասին. ո՛չ քո մերձավորի տան, ո՛չ նրա ագարակի վրա աչք մի՛ ունեցիր...»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
