«Ոստիկաններն այցելել են իմ բնակարան և փոխանցել ՀՔԾ-ի կողմից կազմված ծանուցագիրը». Զարուհի Փոստանջյան
![]() 333 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 16:25 «Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այսօր Արաբկիրի բաժնի ոստիկանության աշխատակիցներն այցելել են իմ բնակարան և փոխանցել ՀՀ ՀՔԾ-ի կողմից կազմված ծանուցագիրը: Ծանուցագրում նշված է, որ ցանկանում են լսել իմ բացատրությունները՝ նիկոլ փաշինյանի կողմից լրտեսություն անելու և գումարի դիմաց հողեր հանձնելու վերաբերյալ: Համոզված եմ, որ ՀՔԾ-ում կան քննիչներ, ովքեր ունեն բավարար փաստեր նիկոլ փաշինյանին և աննա հակոբյանին ներգրավելու որպես մեղադրյալներ՝ ոչ միայն գործակալներ լինելու և գումարի դիմաց հող հանձնելու փաստերի հիման վրա: Համոզված եմ նաև, որ ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանը նույնպես ունի բավարար գիտելիքներ քրեական հետապնդում իրականացնելու վերոնշյալ զույգի և նրանց հետ համագործակցող խմբակի անդամների նկատմամբ: Սակայն այն փաստը, որ այդ քրեական հետապնդումը առ այսօր տեղի չի ունեցել և հույսը դրել են իմ կողմից բացատրություններ ներկայացնելու անհրաժեշտության վրա, երկմտանքի տեղիք է տալիս: Այդուհանդերձ, նիկոլի և աննայի նկատմամբ քրեական հետապնդում իրականացնելու գործում ես պատրաստակամություն եմ հայտնում տրամադրելու բացատրություններ»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
