«Մոբ ռեսուրսների որոշ վճարումներ ուշացել են. ո՞րն է պատճառը». պատգամավորը՝ պաշտպանության նախարարին
![]() 292 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 17:05 Այսօր՝ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը ՊՆ Վաղարշակ Հարութունյանին հարց ուղղեց՝ նշելով, որ մոբ ռեսուրսների վճարումների հետ կապված որոշ ուշացումներ կան: Պատգամավորի հարցին, թե ինչով է պայմանավորված, նախարարը պատասխանեց. «Այս պահին չի վճարվել մոբ ռեսուրսների երեքից չորս տոկոսը: Նրանք են, ովքեր չեն ներկայացրել անձնական տվյալները և նրանք, ովքեր դուրս են եկել զինկոմիսարիատի հանձնարարությամբ և զորամաս չեն հասել: Բնական է, որ այստեղ հաշվառման հարց է առաջանում»,- ասաց նախարարը՝ նշելով, որ իրականացվում է հաշվառում: Նախարարի խոսքով՝ չեն վճարվել նաև նրանք, ովքեր կամավորության սկզբունքով են գնացել, սակայն զորամասում նախապես չեն գրանցվել: «Վճարվելու համար պահանջում ենք, որ ներկայացնեն տվյալներ զորամասից, որտեղ եղել են»,- նշեց նախարարը: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
