Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցել է 1527 ընտանիքի
![]() 326 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 18:20 Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հայտնում է, որ ընթացակարգերի՝ հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը: Հիմնադրամն այս մասին հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. «Համաձայն Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ընթացակարգերի՝ հատուցման ցուցակների հրապարակման պահից սկսած Հիմնադրամի աշխատակազմը սկսում է իրականացնել հատուցումների գործընթացը, որը ենթադրում է ժամանակատար աշխատանք։ Վստահեցնում ենք, որ հատուցման ցուցակներում առկա բոլոր զինծառայողների շահառու հանդիսացող հարազատները կստանան օրենքով հասանելի և՛ միանվագ, և՛ ամսական հատուցումները։ Հիմնադրամի աշխատակազմը ուժերի գերլարումով իրականացնում է իր առաքելությունը։ Մենք օրական ստանում են բազմաթիվ զանգեր, նամակներ՝ խնդրանքով ստուգել զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողի անվան առկայությունը գումարի փոխանցման ցուցակներում: Պարզապես խնդրում ենք լինել համբերատար՝ վստահեցնելով, որ յուրաքանչյուր դիմում ստանալու է օրենքով սահմանված հատուցում: Յուրաքանչյուր զանգի, նամակի պատասխանանում ենք մեծ սիրով և պատրաստակամությամբ, սակայն այդ գործընթացը մեզնից ժամանակ է խլում բուն գործառույթն իրականացնելու։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմը հայ ազգի համար ողբերգական էր։ Այնուամենայնիվ, վստահ ենք, որ քայլելու ենք առաջ՝ հաղթահարելով բոլոր դժվարություններն ու մարտահրավերները։ Հայ ազգի կարևորագույն մարտահրավերներից մեկն է այսօր ապահովել զոհված, հաշմանդամություն ձեռք բերած կամ անհայտ կորած զինծառայողների ընտանիքների ֆինանսական կայունությունը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հենց այդ մարտահրավերին ընդառաջ: Դա է մեր առաքելությունը»: |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
1601:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
9800:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
7600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
120Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
151Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
126Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
200Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
194Երեկ, 23:08
