«Մի շարք ուժեր ընտրությունների հանգամանքն առաջարկում էին օգտագործել՝ որպես էսկալացիա». Նիկոլ Փաշինյան
![]() 220 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 19:15 Վարչապետ Փաշինյանն այսօր ԱԺ-ում հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ «Իմ քայլի» տարածած վերջին հայտարարությանը, որով իշխանությունը հայտնում էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անհրաժեշտություն չկա: Փաշինյանը հայտարարեց, որ խորհրդարանական ընդդիմադիր ուժերը չեն ցանկացել արտահերթ ընտրություններ, ուստի իշխանությունը հայտարարել է, որ այդ դեպքում իրենք կշարունակեն առաջնորդվել իրենց հրապարակած ճանապարային քարտեզով: «Մենք արտահերթ ընտրությունների առաջարկ անում էինք, պայամանականորեն ասած, որպես հանգուցալուծում, բայց մի շարք ուժեր խորհրդարանական ընտրությունների հանգամանքն առաջարկում էին օգտագործել՝ որպես էսկալացիա և ապակայունացնող գործոն: Նախորդ նիստին նաև հարցեր էին հնչում, թե կառավարությունը չի վստահում «Իմ քայլը» խմակցությանը և ամենատարբեր շահարկումներն էին տեղի ունենում: Մենք արձանագրեցինք, որ կա ամուր խորհրդարանական մեծամասնություն, և մենք շարունակում ենք հրապարակված ճանապարհային քարտեզի իրագործումը: Ինչպես նախապես հայտարարվել է՝ այդ քարտեզի իրագործման արդյունքները ամփոփելով՝ կկայացնենք որոշում նաև հետագա անելիքների վերաբերյալ»,- ասաց Փաշինյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
