«Ավելի քան 30կմ ճանապարհ վարորդը գնում է հայկական, ռուսական ու ադրբեջանական դրոշների կողքով». Գևորգ Թոսունյան
![]() 323 Չորեքշաբթի, 10 փետրվարի, 2021 թ., 21:20 Լրագրող Գևորգ Թոսունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Գորիսից Շուռնուխ տանող ճանապարհի որոշ հատվածներ անցնում են Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքով։ Սկզբում վարորդին կանգնեցնում են հայ սահմանապահները, հեռախոսահամար փոխանցում, այնուհետև առաջին ուղեկալը, որ տեսնում ենք՝ ռուսականն է, ճամփեզրի աջ և ձախ հատվածներում հանդիպում ենք ադրբեջանական գրությամբ կապույտ նշաններ, մի տեղ էլ՝ բարի գալուստ Ադրբեջան պաստառը, ադրբեջանցիներ, սակայն, չկան։ Որոտան չհասած ադբեջանական ու ռուսական ուղեկալներն են՝ կողք կողքի, ադրբեջանցի զինծառայողն էլ ճանապարհի ձախ հատվածում՝ ցանցային ցանկապատի ետևում կանգնած է, զենքով, հետևում է գնացող-եկողներին։ Տպավորություն է, որ միտումնավոր է ընտրված հերթապահության հենց այդ հատվածը, որպեսզի եկող և գնացողների համար տեսանելի լինի։ Ճանապարհին որևէ մեկը մեզ չկանգնեցրեց։ Շուռնուխից դեպի Կարմրաքար, շուրջ 10 կիլոմետր ճանապարհը ևս տեղ-տեղ մտնում է Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներ։ Ընդհանուր ավելի քան 30կմ ճանապարհ վարորդը գնում է հայկական, ռուսական ու ադրբեջանական դրոշների կողքով՝ մեկ հայտնվելով Ադրբեջանի տարածքում, մեկ Հայաստանի։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
