«Գուցե Վազգեն Մանուկյանին փոխեն Ռոբերտ Քոչարյանով». վերլուծաբան
![]() 257 Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 00:25 Վերլուծաբան Աղասի Մարգարյանը «Ֆակտոր»-ի եթերում կարծիք է հայտնել որ գուցե արտախորհրդարանական ուժերը վարչապետի իրենց թեկնածու հայտարարեն Ռոբերտ Քոչարյանին: «Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է ենթադրյալ արտահերթ ընտրություններին մասնակցելու ցանկության մասին, ինչը նորմալ պրոցես է։ Վերջին երկու-երկուսուկես տարում Ռոբերտ Քոչարյանն անընդհատ հայտնում է, խոսում և հայտարարում քաղաքականություն վերադառնալու մասին, վերջերս նաև՝ մեծ քաղաքականություն վերադառնալու մասին, չնայած ինձ մոտ բազմաթիվ հարցեր կան, թե Հայաստանում կատարվողը մեծ քաղաքականության գնահատականին կարո՞ղ է արժանանալ, թե՝ ոչ։ Պատճառահետևանքային կապերը բացարձակապես տարբեր են։ Քոչարյանի հայտարարությունը և «Իմ քայլի» հայտարարությունը արտահերթ ընտրություններ չանելու մասին, կարծում եմ, որևէ կերպ իրար հետ չեն աղերսվում։ Կարծում եմ՝ խոսել իշխանության վախենալու մասին այդքան էլ նպատակահարմար չէ, քանի որ եթե Ռոբերտ Քոչարյանը կարողանար սպառնալիքներ ստեղծել իշխանության համար, ապա դա վաղուց արած կլիներ։ Ընդ որում՝ դա արած կլիներ նոյեմբերի 9-10-ից հետո, երբ երկիրը գտնվում էր հայտարարության ազդեցության տակ և ֆորսմաժորային իրավիճակ էր։ Եթե այդ իրավիճակում որևէ ուժ չի կարողանում կապիտալիզացնել իր պոտենցիալը և իշխանության համար սպառնալիք ստեղծել, դառնալ այլընտրանք, գալ իշխանության, ապա զավեշտալի է կարծել, որ դրանից մի քանի ամիս անց ենթադրյալ անցկացվելիք արտահերթ ընտրություններում սպառնալիք կդառնա,- ասել է նա: Անդրադառնալով «17+» ուժերի գործունեությանը՝ Մարգարյանն ասել է. «Պատկերացրեք մի իրավիճակ, երբ մարդիկ պատրաստվում են քաղաքական լուրջ պայքարի, իշխանություն դառնալու լուրջ հավակնություն են ներկայացնում, արտահերթ ընտրություններին մասնակցելու հայտարարություն են անում, բայց, միևնույն ժամանակ, պառակտվում են․․․ տրամաբանական չէ։ Հիմա ի՞նչ կարող է լինել․ գուցե Վազգեն Մանուկյանին փոխեն Ռոբերտ Քոչարյանով։ Վազգեն Մանուկյանն իր մի շարք հրապարակային հայտարարություններով և բավականին օդիոզ տեքստերով վարկաբեկեց 17-ին։ Այս պայմաններում դեռ ընտրությունների ժամկետն ու օրը, հայտնի չի՝ լինելո՞ւ է ընտրություն, թե՞ ոչ, և արդեն իսկ ընդդիմության ճամբարում ինչ-որ խլրտոցներ ու բաժանումներ են, ինչ-որ ուժեր դուրս են գալիս 16-ից։ Սա ցույց է տալիս, որ մեր քաղաքական դաշտը, մեղմ ասած, անկատար վիճակում է»։ Մանրամասները՝ տեսանյութում:
|

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
23101:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
29400:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
418Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
964Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
453Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1219Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1140Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
979Երեկ, 14:24
