«Էն օրը ինձ մի երկոտանի նամակ ա գրել, թե՝ սաղ զոհերի մեղավորը դու ես». Գևորգ Պետրոսյան
![]() 246 Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 12:20 Այսօր՝ ԱԺ նիստի ժամանակ՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագծի քննարկմանը, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանն ասաց. «Եթե դուք ասում եք, որ դատարանները բավարարվում են հիսունից հարյուր հիսուն հազար դրամ տուգանքի չափով, իմաստը ո՞րն է երկուսից երեք միլիոն սարքել: Կամ տարբերակումն ընդհանրապես չեմ ընդունում. ասենք, աղքատ ա, ուրեմն պիտի քիչ տուգանվի: Այսինքն՝ չի նշանակում ինչ ա վիրավորել… վիրավորողի նյութական վիճակը հաշվի առնելով՝ սանկցիա կիրառել: Սա ի՞նչ տրամանաբնություն է, որով դուք օրենքի նախագիծ եք բերում, անհարմար չեք զգո՞ւմ»: Պատգամավորը կողմ է, որ վիրավորանքն էլ, զրպարտությունն էլ քրեականացվի: «Օրինակ՝ էն օրը ինձ մի երկոտանի նամակ ա գրել, թե՝ սաղ զոհերի մեղավորը դու ես… Հըմի սրան որ ես տանեմ, դատի տամ, ամիսներով ընկնելու եմ դատարանների դռներն ու վերջում ինչի՞ հասնեմ, որ էդ զրպարտողը 50 հազար դրամ տուգանվի՞»,- նկատեց նա: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
