Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մասին». Ամրամ Մակինյան

«Փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների մասին». Ամրամ Մակինյան
167
Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 15:05

Փաստաբան Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարևոր. փետրվարի 20-ից ուժի մեջ մտնող ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի փոփոխությունների համաձայն՝ քննչական և դատավարական գործողության կանչելու ծանուցագրում պետք է նշված լինեն՝
1) հրավիրող մարմնի կամ պաշտոնատար անձի տվյալները,
2) հրավիրվող անձի անունը, ազգանունը, հասցեն և դատավարական կարգավիճակը,
3) ներկայանալու տեղը և ժամանակը (տարին, ամիսը, օրը և ժամը),
4) կատարման ենթակա քննչական կամ այլ դատավարական գործողությունը,
5) հարուցված քրեական գործի հիմքում դրված փաստը և դրա իրավական գնահատականը,
6) ծանուցումն ստացող անձի պարտականությունն այն հանձնելու հրավիրվող անձին,
7) անհարգելի պատճառով չներկայանալու իրավական հետևանքները,
8). Ծանուցվողի վերաբերելի տվյալները, եթե հրավիրվողը ծանուցվում է այլ անձի կամ հաստատության միջոցով:
2. Տվյալ դատավարական կարգավիճակով առաջին անգամ հրավիրվող անձին հասցեագրված ծանուցագրին կցվում է հրավիրվողի կարգավիճակից բխող իրավունքների և պարտականությունների ցանկը:
3. Տուժողին կամ վկային հասցեագրված ծանուցագրում նշվում է, որ քննչական կամ այլ դատավարական գործողությանն առանց փաստաբանի ներկայանալու դեպքում փաստաբան պահանջելու հիմքով այդ գործողությունը ենթակա չէ հետաձգման»: