Իրաքում PKK-ի դեմ մեկնարկած օպերացիայի ընթացքում 9 թուրք զինծառայող է սպանվել
![]() 282 Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 18:15 Փետրվարի 10-ին Թուրքիայի զինուժի կողմից «Քուրդիստանի բանվորական» կուսակցության (PKK-ՔԲԿ) դեմ Իրաքյան Քուրդիստանի (Հյուսիսային Իրաքի քրդական ինքնավար շրջան) Դոհուկ նահանգի Գարա շրջանում մեկնարկած «Արծվի մագիլ 2» (Pençe-Kartal-2) ռազմագործողությունները շարունակվում են: Թուրքիայի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ քուրդ զինյալների հետ բախումների ընթացքում օպերացիայի առաջին օրը 2 թուրք զինվորական է սպանվել և ևս 4-ը վիրավորվել: Ավելի ուշ պարզ դարձավ, որ հոսպիտալացված զինվորականներից մեկը՝ կապիտան Էրթուղ Գյուլերը մահացել է: Սպանված թուրք զինծառայողներն էին՝ ենթասպա Հարուն Թուրհանը և կապիտան Բուրաք Ջոշքունը։ Քրդական «ANF News» լրատվական կայքի փոխանցմամբ, հիշյալ օպերացիայի ընթացքում Թուրքիայի զինուժն ավելի շատ սպանվածներ և վիրավորներ ունի, քան հրապարակում է: Ըստ քրդական կայքի տվյալների՝ սպանված թուրք զինծառայողների թիվը 9-ն է: Նշենք, որ ռազմագործողության նպատակն է վերացնել Իրաքի հյուսիսում գտնվող PKK-ի հենակետերը։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
