«Հեղափոխական մեծահարուստ Սուքիասյան Խաչատուրի բանկում հաճախորդներին բարձրախոսով դիմում են ռուսերենով». Հեքիմյան
![]() 315 Հինգշաբթի, 11 փետրվարի, 2021 թ., 21:15 «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Իջեք: Հասել ենք: Հեղափոխական մեծահարուստ Սուքիասյան Խաչատուրի հետ ասոցիացվող ARMECONOMBANK OJSC-ում ( համենայնդեպս դրա Շենգավիթի մասնաճյուղում ) հաճախորդներին բարձրախոսով դիմում են բացառապես ռուսերենով: Օրինակ, номер 201, Вас обслужит специалист 7 ( սա բառացի մեջբերում չէ): Բանկի Շենգավիթի մասնաճյուղի կառավարիչ ներկայացած Եդիգարյանն ասում է, որ «իրենք մեղավոր չեն»: Վերջինս պնդում է, որ բոլորովին անհայտ կազմակերպություն է բանկին այդօրինակ ծառայություն մատուցում: Առաջարկեցի նույնաբովանդակ ծառայություն մատուցել ասենք, թուրքերենով: Չհամաձայնվեց: Անգլերենը, ֆրանսերենը, գերմաներենը, վրացերենն ու պարսկերենը կառավարչի կողմից նույնպես մերժվեցին: Ի դեպ, կառավարիչն ասում էր, որ Բանկը ծառայություններ գնելու որևէ մրցույթ չի հայտարարում և, ըստ այդմ, հնարավոր չէ պարզել, թե որ ընկերությունն է Բանկում բարձրախոսով ռուսերեն հայտարարություններ կարդում: Այսքանը պատմելուց հետո պետք է խնդիրը վերացնելու պահանջով ինչ-որ մեկին դիմեմ: Հուշեք, ու՞մ դիմեմ՝ Լեզվի կոմիտեի՞ն, Նիկոլ Փաշինյանի՞ն, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությա՞նը, թե՞ Ռուստամ Մուրադովին: Իսկ միգուցե Սերգեյ Կոպի՞րկինին»: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
