«Երկու տարեկան երեխայի մահը կրկին վերհանեց պետական կառույցների ու բոլոր օղակների չգոյության ու անգործության հիմնահարցը». Գայանե Աբրահամյան
![]() 232 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 23:50 ԱԺ նախկին պատգամավոր Գայանե Աբրահամյանի գրառումը. ««Փետրվարի 6-ին խորթ հայրը, վերջնականապես չհամակերպվելով և չհանդուրժելով մանկահասակ երեխայի լացի ձայնը, վերջինիս սպանելու՝ ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, ժամը 20:00-ի սահմաններում, հայհոյելով ուժգին հարվածել է նրա գլխին, որի հետևանքով երեխան թուլանալով ընկել է բազմոցին: Այնուհետև բազմոցի ծածկոցը գցելով երեխայի վրա՝ բռունցքով երեք-չորս անգամ դարձյալ ուժգին հարվածներ է հասցրել նրա գլխի և մեջքի հատվածներին, որից հետո ծոծրակի հատվածի հագուստից բռնելով երեխային մտցրել լվացքի մեքենայի մեջ՝ շարունակելով բռունցքով ուժգին հարվածներ հասցնել նրա գլխին, ինչի արդյունքում երեխան հաջորդ օրը՝ փետրվարի 7-ին մահացել է»։ Համատարած այս անսփոփ ցավի մեջ երկու տարեկան երեխայի սարսափելի մահը կրկին վերհանեց պետական կառույցների ու բոլոր օղակների չգոյության ու անգործության հիմնահարցը։ Երեխայի գոյության մասին չգիտեր գյուղապետը, որը, ի պաշտոնե, նաև Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի ղեկավարն է և իր ուղիղ պարտականությունն էր իմանալ երեխայի մասին և պաշտպանել նրան, երեխան երկու տարեկան է, ըստ իրավապահների, մայրը՝ 19, ենթադրվում է, որ մայրը ծննդաբերել է 17 տարեկանում, անչափահասի ծննդաբերությունը չէր կարող անհետևանք մնալ, և երեխայի գրանցման ու այլ հարցերի մասով հետևողական պետք է լինեին բոլոր մյուս օղակներում, բայց երեխան մի փոքր ասեղ էր, որի մասին ոչ մի օղակում տեղյակ չէին... Հիմա զարմանում ենք, թե ինչու ենք պարտվել, կամ դեռ մեղավորներ ենք կարգում, չկա պետական համակարգ ու որևէ կառույց իր տեղում չէ, սա է խնդիրը, որը ոչ միայն չլուծվեց հեղափոխությունից հետո, այլ նաև շատ ավելի անգործունակ դարձավ։ Խնդրի մյուս կողմի մասին էլ կլռեմ. այն, որ արդեն մի ողջ տասնամյակ և ավելի պայքարում ենք ընտանեկան բռնության դեմ ու պիտակավորվում որպես ազգի դավաճան-ընտանիք քանդող և այլն... չկա ընտանեկան բռնություն, պետական կառույցներն էլ չպետք է մտնեն ընտանիք, երկու տարեկան երեխան էլ թող ինքն իրեն պաշտպանի ոնց կարող է... սա ենք մենք՝ խնդիրների առաջ մեր աչքերը փակող և պաթետիկ ստի մեջ ապրել գերադասող»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
