«Արթուր Վանեցյանի մոտ PR-շիկ է աշխատում և խոսում է, թե իբր ես «կեղծ իրավապաշտպան» եմ». Դանիել Իոաննիսյան
![]() 310 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 15:15 «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ծանոթացեք, Արսեն Հակոբի Բաբայան. Հրայր Թովմասյանի մոտ աշխատել է ԱԺ աշխատակազմի ղեկավար և արժանահավատ փաստերի համաձայն՝ մասնակցել է կոռուպցիոն հանցագործությանը, որով ՀՀԿ-ն ամրապնդել էր Սահմանադրական դատարանի զավթումը։ Երբ 2019 թվականին այս անձնավորությանը ՀՔԾ-ի միջնորդությամբ կալանավորեցին, ես պայքարում էի իր ազատության համար։ Նույնիսկ որոշ հարազատ մարդկանց հետ լուրջ վիճեցի, քանի որ համարում էի, որ նույնիսկ հանցագործություն գործած լինելով հանդերձ՝ նրա խափանման միջոցը պետք է ավելի մեղմ լինի։ Այժմ այս մարդն Արթուր Վանեցյանի մոտ PR-շիկ է աշխատում և աջ ու ձախ խոսում է, թե իբր ես «կեղծ իրավապաշտպան» եմ, ու որպես հիմք բերում է ստեր տարածող մի թերթի մանիպուլյատիվ վերնագիր։ Մարդը, որն օր առաջ ազատության մեջ հայտնվեց նաև իմ ջանքերի արդյունքում, այժմ ինձ դե ֆակտո վերագրում է մի սուտ, թե իբր ես ասել եմ, որ Քոչարյանն ու Սարգսյանը պետք է առանց դատավճռի ազատազրկվեն... Դա անում է՝ իմանալով, որ ես տենց բան չեմ ասել։ Հ. Գ. Իրականում քաղաքական հոգեվաճառներն ու անարժեք մարդիկ քիչ չեն։ Բայց Ա. Բաբայանն արժանացավ իմ արձագանքին, քանի որ ինքն իրեն իրավապաշտպան է անվանում»։ |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
