«Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը». Գերասիմ Վարդանյան
![]() 246 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 14:30 ՀՅԴ Նիկոլ Աղբալյան ուսանողական միության անդամ Գերասիմ Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Իմ քայլ»-ի պատգամավորներն արդեն անթաքույց և հրապարակային կերպով զբաղված են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու և դրա մեջ նաև Սյունիքի մի մասն էլ ներառելու գործընթացով։ Ի՞նչ է նշանակում այս հայտարարությունը, և ո՞ւմ շահերն է սպասարկում այս խմբակցությունը։ Մենք մեր ձեռքով մեր պետության կառավարումը հանձնել ենք թուրքին և զարմանալու ոչինչ չկա ինձ համար այս հայտարարության մեջ։ Զարմանալի է միայն իմ շատ հայրենակիցների արձագանքն ու անտարբերությունն իրենց կործանվող հայրենիքի նկատմամբ, երբ իրենց աչքի առաջ մաս առ մաս և քայլ առ քայլ ամեն օր զիջվում են մեր հողերն ու մեր պետականությունը։ Ե՞րբ պետք է ուշքի գանք, ե՞րբ պետք է կասեցնենք այս անկումը և վաղն ի՞նչ պետք է պատասխանենք մեր սերունդներին։ Կա՛մ ոտքի կկանգնենք ու կմաքրենք այս խարանն ու անպատվությունը մեր ժողովրդի երեսից, կա՛մ որպես պետականազուրկ ժողովուրդ նորից դարերով կսգանք ու արյունաքամ կլինենք մեր կործանված հայրենիքի վշտից»։ |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
