«Սա վանդալիզմ է, աններելի ու անթույլատրելի արարք»․ Արտակ Զաքարյան

Պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ձախ կողմի նկարում Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն է՝ տեղադրված Իսրայելի Պետախտիկվա քաղաքում։ Աջ կողմի նկարում, Երևանի կենտրոնում տեղադրված՝ հայ և հրեա ժողովուրդների Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողն է։
Սա վանդալիզմ է, աններելի ու անթույլատրելի արարք։ Եթե սրանց հեղինակներին թվում է, թե այս կերպ պետք է իրենց դժգոհությունը հայտնեն իսրայելա-ադրբեջանական ռազմական համագործակցության դեմ՝ ուրեմն չարաչար սխալվում են։ Այլապես ասելիք ունեն նաև Վրաստանին, Ուկրաինային, ԱՄՆ-ին, Չեխիային և մի շարք այլ երկրների, որոնք աջակցել են Ադրբեջանին։
Այդպես չի կարելի։ Սա ևս մեկ անգամ ապացուցում է, որ մեր երկրում չկա իշխանություն։ Փոխարենը՝ հիմարների ու ապազգային դավաճանական կերպարների հավաքածու են, ովքեր չեն կարողանում մեր Ազգի շահերը պաշտպանել, և այս կերպ շարունակում են ջուր լցնել թշնամիների ջրաղացին»։

ՊԵԿ-ը հայտարարություն է տարածել
36917.11.2026, 12:00
«Թափառող շների՝ մարդկանց, այդ թվում՝ երեխաների վրա պարբերաբար հարձակումների խնդիրն ավելի է սրվել»․ ՄԻՊ
36817.11.2026, 10:24
Արարատ Միրզոյանը ԵՄ-ում ներկայացրել է «ԹՐԻՓՓ»-ի իրականացման ուղղությամբ Հայաստանի քայլերը
42516.11.2026, 19:24
Արգամ Աբրահամյանի վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին
42616.11.2026, 16:54
«Անթաքույց բռնությունն ու վիրավորանքը չեն կարող արդարացվել թեժ քննարկմամբ կամ ձևական անաչառությամբ»․ ՀՌՀ
30816.11.2026, 14:06
ՍԴ փոխնախագահ է ընտրվել Արթուր Վաղարշյանը
30216.11.2026, 13:18
Նիկոլ Փաշինյանը Պնոմպենում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին
50314.11.2026, 11:40
Հայտնի է, թե որ համարների ներքո հանդես կգան դեկտեմբերի 13-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերը
50614.11.2026, 10:42