Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է». Տիգրան Ավինյան

«Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է». Տիգրան Ավինյան
287
Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 20:05

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Ինժեներական քաղաքի» ծրագիրը մտել է ակտիվ փուլ: Այն Համաշխարհային բանկի հետ համագործակցությամբ իրականացվող «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածքներ» ծրագրի շրջանակում ֆինանսավորվող նախագծերից է:
Հայաստանում ապագայի քաղաքի հատակագիծն արդեն հաստատվել է, շուտով կհայտարարվի նաև շինարարարական ընկերության մրցույթը և կսկսվի քաղաքի կառուցումը:

  • Բաղկացած է լինելու 22 ինժեներական ընկերությունների շինություններից, լաբորատորիայից, ավտոկայանատեղիից, այգուց և ինժեներական ենթակառույցներից:
  • Վերածվելու է ինժեներական մտքի ու նորարարությունների կենտրոնի:
  • Ապահովելու է քաղաքային կյանքի միանգամայն նոր միջավայր»: