«Չեն կարա, խելքները չի հասնում». Ծառուկյանը՝ իշխանության գործունեության մասին
![]() 278 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 20:35 «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն այսօր «Հրապարակ TV»-ի եթերում հայտարարել է, որ քանի դեռ իշխանության է «Իմ քայլը»՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ՀՀ-ում նոր ներդրողներ չեն լինի արտերկրից: «Ես առաջին օրվանից եմ ասել, որ այդ անփորձ երիտասարդները չեն տիրապետում: Գիտեք, կարևորը ոչ թե անգիր արած խոսքերն են, ժողովրդի աչքին թոզ փչելը, այլ մարդը պետք է անցած ճանապարհ ունենա, քարը քարին դրած լինի: Անփորձ, պրակտիկա չունեցող, արդյունք ցույց չտված մարդը ո՞նց կարող է»,- ասել է Ծառուկյանը: Նրա խոսքով՝ հետպատերազմյան Հայաստանում քաղաքացիները բազմաթիվ խնդիրներ ունեն՝ սկսած վարկերից և ապրուստի միջոցներ փնտրելուց: Ըստ Ծառուկյանի՝ ներկայիս իշխանությունն ունակ չէ այդ խնդիրները լուծելու. «Չեն կարա, խելքները չի հասնում, որովհետև էդ մարդիկ փորձ չունեն: Էսօր էդ փորձարկումները չպիտի ժողովրդի վրա անեն: Պիտի այնպիսի ծրագրեր լինեն, որ մարդը տեսնի, որ այդ քայլը կատարվում ա, իրավիճակը լավանում ա»,- ասել է ԲՀԿ ղեկավարը: Մանրամասները՝ տեսանյութում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
