ԱԺ քննիչ հանձնաժողովը կառավարություն է ուղարկել 251 հարցից կազմված հարցաշար
![]() 254 Ուրբաթ, 12 փետրվարի, 2021 թ., 23:35 Covid-ի դեմ պայքարի արդյունավետությունունն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը կառավարություն է ուղարկել 251 հարցից կազմված հարցաշար «Սիրելի՛ հայրենակիցներ, Ուզում եմ տեղեկացնել, որ ս․թ․ փետրվարի 11-ին ԱԺ COVID 19-ի դեմ պայքարի արդյունավետությունն ուսումնասիրող Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկվել են հարցումներ ՀՀ կառավարությանը, Մարդու իրավունքների պաշտպանին, Գլխավոր դատախազությանը, Պետական վերահսկողական ծառայությանը, Կենտրոնական բանկին, իսկ մինչ այդ նաև ՀՀ Հաշվեքննիչ պալատին։ Կից ներկայացվում է ՀՀ կառավարությանն ուղղված 251 հարցից բաղկացած հարցաշարը՝ ըստ հղման: Կառավարությունից հարցերի պատասխանները ստանալուն զուգընթաց, որպես Քննիչ հանձնաժողովի նախագահ, հանրությանը պարբերաբար կներկայացնեմ համապատասխան տեղեկատվություն։ Լիահույս եմ, որ մենք կկարողանանք ներկայացնել մարդկանց հուզող հարցերի պատասխանները։ Միաժամանակ տեղեկացնում եմ, որ Հանձնաժողովի հերթական նիստը տեղի կունենա փետրվարի 16-ին ժամը 11։00-ին ԱԺ 334 (1-ին մասնաշենք) սենյակում հետևյալ օրակարգով՝ 1․ Քննիչ հանձնաժողովի կողմից ուղարկված հարցումների վերաբերյալ տեղեկատվության տրամադրում։ 2․ Իրավասու պաշտոնատար և այլ անձանց Քննիչ հանձնաժողով հրավիրելու սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ հարց։ Առողջ եղեք»,- ֆբ-ի իր էջում տարածած հայտարարության մեջ նշել է քննիչ հանձնաժողովի նախագահ Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը։ |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
