Քաղաքապետարանի աշխատակազմը ավագանու անդամներին զանգում, համոզում է, որ գան աշխատանքի. «Ժողովուրդ»
![]() 289 Շաբաթ, 13 փետրվարի, 2021 թ., 09:45 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանի ներկայիս կազմով ավագանին գործում է արդեն երկու տարուց ավելի. առաջին նիստը գումարվել է 2018 թվականի հոկտեմբերի 10-ին: Եվ ուշագրավ է, որ այս երկու տարվա ընացքում չի եղել մեկ դեպք անգամ, երբ ավագանու բոլոր 65 անդամները ներկա լինեն: Ավելին, հենց առաջին նիստին մասնակցել է ավագանու 61 անդամ՝ 65-ի փոխարեն, արդեն երկրորդ նիստին մասնակցում էր 57 անդամ, և նիստից նիստ այդ թիվն այնքան է նվազել, մինչև վերջին՝ երեկ տեղի ունեցած արտահերթ ավագանու նիստին ներկա էր ընդամենը 34 անդամ: Ընդ որում, քվորումն ապահովեցին մեծ դժվարությամբ՝ ավագանու ընդդիմադիր անդամների հաշվին: Եվ, նկատենք, ամեն անգամ բացակաները հենց իշխանական խմբակցության անդամներն են լինում, իսկ քաղաքապետարանի աշխատակազմ էլ մեծ դժվարությամբ է կարողանում ավագանու անդամներին բերել քաղաքապետարան: Եվ նաև դա է պատճառը, որ, նախատեսված ժամի փոխարեն, նիստը մեկնարկում է 10-15 րոպե ուշացումով, քանի որ այդ ընթացքում աշխատակազմը, ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների, զանգահարում է ավագանու անդամներին և նրանց հրավիրում, անգամ համոզում գալ և ներկայանալ նիստերին, ինչը, փաստորեն, ոչ միշտ է ստացվում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
