«Այս խաղը մենք տանուլ ենք տվել». Թևան Պողոսյան
![]() 338 Կիրակի, 14 փետրվարի, 2021 թ., 14:55 ՀՀ նախագահի խորհրդական, նախկին պատգամավոր Թևան Պողոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Տպավորություն ունեմ, թե լավ չենք հասկացել՝ ինչ է տեղի ունեցել: Մարդիկ ապրում են օրվա հոգսերով ու թեմաներով՝ գների աճից բողոքելով, երկրաշարժ քննարկելով, կռվելով իրար ու ամեն ինչի դեմ: Իսկ այստեղ՝ Արցախի մնացորդներում, հողը դեռ լացում է: Արցախն այսօր ոչ միայն ջարդված ու արյունաքամ է, այլև նման է մի նվաղած մանկան, որի ծնողն իրեն տվել է հարբեցողությանն ու լքել զավակին: Արցախը մնացել է որբ: Էս ի՞նչ ենք մենք անում: Էս ի՞նչ ենք խոսում ու ինչո՞վ զբաղվում: Ո՞վ է, ի վերջո, վեր կենալու ու հանգամանալից խոսելու, թե ինչ վիճակում ենք, ինչու հասանք այստեղ և ամենակարևորը՝ ո՞ւր պիտի գնանք ու ոնց: Այս խաղը մենք տանուլ ենք տվել. ո՞վ կխոսի խաղը փոխելու մասին, ո՞վ կարող է ավելի վերևից նայել իրականությանն ու դեռ չտեսնված ու չիմացված ուրիշ ճամփա նկատել. այս մեկն արդեն փակ է: Հիմարություն է ոչինչ չանելը կամ ընդամենն օրվա բերած խնդրով զբաղվելը: Ոչ մի տեղ տանող ճանապարհ է դա: Դիմացիր, Արցա՛խ ջան: Դիմացիր, Հայաստա՛ն ջան: Դիմացիր, Հայրենի՛ք»: |

«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
4121:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
12121:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
6521:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
11020:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
9320:35
Արձանագրվել է OpenAI ընկերության կողմից շահագործվող ծառայությունների խոշոր խափանում
11120:03
Թրամփը նշել է Իրանի պատժամիջոցները չեղարկելու նախապայմանը
18619:45
«ԱՄՆ-Իրան կռիվը խաղաղություն չի նախատեսում». Արման Մելիքյան
14019:12
