Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը

Պետությունը կմեծացնի գյուղական բնակավայրերի՝ տեղական քարով սալարկման համար համաֆինանսավորման չափը
265
Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 00:10

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը գրել է. «Նախորդ տարի մի շարք գյուղական բնակավայրերի ճանապարհներ բարեկարգվեցին տեղական քարով սալարկմամբ, ինչը նախադեպային էր սուբվենցիոն ծրագրերի համար:
Հաշվի առնելով, որ ճանապարհների վերանորոգման այս մեթոդը՝ թե դիմացկունությամբ, թե կոլորիտային միջավայր հաղորդելու առումով հաջողված էր՝ այս տարի փոփոխություն է տեղի ունեցել ներհամայնքային ճանապարների վերանորոգման՝ սուբվենցիոն հայտերի ներկայացման չափորոշիչներում:
Ըստ այդմ, ներհամայնքային ճանապարհների՝ տեղական հումքով(քարով) սալիկապատումը համայնքների կողմից խրախուսելու նպատակով պետությունը կմեծացնի իր բաժին ֆինանսավորման չափը 2021թ. սուբվենցիոն ծրագրերում:
Նկարներում՝
Բազում համայնքում (Լոռի) 758 գծամետր ճանապարհի սալարկում(Լոռի),
Արջուտ համայնքի (Լոռի) կենտրոնական ճանապարհի մասնակի նորոգում (աշխատանքներն ընթացքի մեջ են),
Նոր Կյանք և Փոքր Մանթաշ համայնքների (Շիրակ) ճանապարհների սալարկում,
Ախթալայի (Լոռի) ներհամայնքային ճանապարհի սալարկում,
Մեծավան բնակավայրի (Լոռի) Կոմիտաս փողոցի նորոգում,
Հովտամեջ համայնքի (Արմավիր) կենտրոնական փողոցի մայթերի բարեկարգում»: