«Շուտով կլինի 3 ամիս՝ ո՛չ մեր վայեննի բիլետները կան, ո՛չ էլ անուններս է որևէ տեղ նշված». պատերազմի մասնակից
![]() 272 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 13:40 Ինչպես արդեն տեղեկացրել ենք, ՊՆ-ի առջև բողոքի ակցիա են իրականացնում պատերազմին մասնակցած այն քաղաքացիները, որոնց խնդիրները մինչ օրս լուծված չեն: «Հոկտեմբերի 2-ին Եղվարդի վայենկոմով գնացել եմ Ղարաբաղ և մարտական գործողություններին մասնակցել մինչև նոյեմբերի 18-ը: 16 հոգի ենք եղել: Մենք, ի սկզբանե, Հայկաձորի չաստի վրա պիտի գրանցվեինք, բայց չաստ չկար, խփել էին: Մի խոսքով, ամսի 5-ին մեզ տարել են Մարտունի՝ երրորդ պաշտպանական, առաջնագիծ: Մինչև նոյեմբերի 18-ը եղել ենք էնտեղ, հիմա վերադարձել ենք, շուտով կլինի 3 ամիս, ո՛չ մեր վայեննի բիլետները կան, ո՛չ մեր թղթերը , որ մենք պատերազմի մասնակից ենք, ո՛չ էլ մեր անուններ են նշված որևէ չաստում... հետո իմացել ենք, որ մեզ աշխատավարձ է հասնում, մինչև այսօր դա էլ չենք ստացել»,- լրագրողների հետ զրուցում ներկայացնելով իրենց խնդիրները, ասաց պատերազմական գործողություններին մասնակցած Նոր Հաճնի բնակիչ Վահրամ Խաչատրյանը: Նա նշեց, որ մի ամիս առաջ Եղվարդի զինկոմիսարիատում դիմում են գրել, որտեղ իրենց վստահեցրել են, որ իրենց դիմումներն ուղարկել են հենց ՊԲ հրամանատարին. «Որ ուղարկել եք, լավ եք արել, դե հիմա հետևողական եղեք, որ մեր դիմումները տեղ հասնեն»,- ասացին նրանք: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
