Հինգշաբթի, 19 նոյեմբերի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

ԱԻՆ-ը՝ Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի լուրերի մասին

ԱԻՆ-ը՝ Երևանում սպասվող ուժեղ երկրաշարժի լուրերի մասին
388
Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 17:00

ՀՀ ԱԻՆ-ը հաղորդագրություն է տարածել. «Համացանցում շարունակվում է շրջանառվել այն ապատեղեկատվությունը, թե Հայաստանի Հանրապետության տարածքում, մասնավորապես, Երևանում, ուժեղ երկրաշարժ է սպասվում: ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայությունը կրկին պաշտոնապես հերքում է այդ տեղեկատվությունը:
Հորդորում ենք չնպաստել կեղծ լուրերի և խուճապի տարածմանը, հետևել բացառապես ԱԻՆ պաշտոնական հաղորդագրություններին:
Նշենք, որ այս պահին երկրաշարժի օջախում լարվածությունը շարունակում է մարել»: