«Եթե հետևողական չլինեի, մահվան վկայական էին ուզում հանել». կայացավ ապօրինի որդեգրման գործով նիստը
![]() 312 Երկուշաբթի, 15 փետրվարի, 2021 թ., 18:30 «Իմ երեխային վերցրել են և ապօրինաբար վաճառել են: Ես շարունակում եմ պնդել, որ վաճառել են»,- ապօրինի որդեգրման գործով նիստից հետո հայտարարեց տուժող Սյուզաննա Պատվականյանը: «Նույնիսկ Ռազմիկ Աբրահամյանն ուզում էր երեխայիս մահվան վկայական հաներ: Եթե հետևողական չլինեի դատական պրոցեսներին, մահվան վկայական էին ուզում հանեին: Ես մինչև հիմա կմտածեի՝ երեխաս մահացել է, բայց քանի որ գիշերվա հերթապահ բուժքույրն ինձ ցույց է տվել իմ երեխային, դրա համար ես գիտեմ՝ իմ երեխան ողջ է և որդեգրված է»,- ասաց Սուզաննա Պատվականյանը, ում պնդմամբ՝ իր երեխային տարիներ առաջ վաճառել են: Նա նշեց, որ գնալու է մինչև վերջ. «Եթե Հայաստանի դատական մարմիններն իմ իրավունքները ոտնահարեն, ես դիմելու եմ Եվրոպական դատարան»,- ասաց Ս. Պատվականյանը: Մոր խոսքով, վաղը իր դուստրը կդառնա 21 տարեկան: Հիշեցնենք՝ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում դատավոր Ն. Հովակիմյանի նախագահությամբ այսօր շարունակվում է Սուզաննա Պատվականյանի բողոքն ընդդեմ Ռազմիկ Աբրահամյանի, բժիշկ Արշակ Ջերջերյանի, մանկավաճառության կազմակերպված հանցախմբի գործունեության հովանավորողներ քննչական, դատախազական և դատական համակարգերի։ |

Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
10822:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
9121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
12521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
11521:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
12321:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
18421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
9621:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
15320:48
