«Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, բայց այդ երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ»․ Սերժ Սարգսյան
![]() 240 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 21:30 Պատերազմի ավարտից հետո, երբ Ալիևն այցելեց իրենց կողմից զավթված շրջաններ, խոսեց այն մասին, որ ինքը հաղթել է ոչ թե գործող վարչապետի բանակին և նրան, այլ Ձեզ և Ռոբերտ Քոչարյանին, և ձեր ստեղծած բանակին․ «Արմնյուզի» եթերում պատասխանելով լրագրողի այս հարցին, ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը պատասխանեց․ «Ալիևը միշտ երազել է հաղթել մեզ, բայց այդ երազանքն այդպես էլ իրականություն չդարձավ։ Մենք հաղթել ենք 90-ականներին Ալիևի հորը, 16-ին՝ Ալիևը, փաստորեն, պարտվել է ինձ, Ալիևն ինձ պարտվել է ամբողջ բանակցային գործընթացում՝ 2008-18 թթ-ին, և նրա մեջ ձևավորվել էր անհագուրդ պահանջ՝ ինձ ինչ-որ բանում հաղթելու։ Վստահ եմ՝ Ալիևը, հոգեպես ամբողջովին բավարարված չի, նա գիտի, թե ով է հաղթել և գիտի, թե այս հաղթանակն ինչպես է ձեռք բերել»,- ասաց Ս․ Սարգսյանը։ Հարցին՝ Ալիևը գիտի՞, որ սա վերջնական հաղթանակ չի իր համար, Ս․ Սարգսյանը պատասխանեց, որ Ալիևը չի հաղթել հայկական բանակին և հայ ժողովրդին, այլ՝ ապիկար իշխանություններին և կապիտուլյացիայի է ենթարկվել ոչ թե ՀՀ բանակն ու ժողովուրդը, այլ վարչապետն իր թիմով հանդերձ։ «Կապիտուլյանտն իր դերակատարությունն է ունեցել, մի օր էլ բանակում չի ծառայել։ Էդ առումով, միգուցե, Ալիևը ճիշտ է։ Ամեն դեպքում, անտրամաբանական է Ալիևի ասածը»,- ասաց Ս․ Սարգսյանը։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
