Հայաստանում թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա է բացահայտվել
![]() 278 Երեքշաբթի, 16 փետրվարի, 2021 թ., 21:40 Հայաստանում բացահայտել է թմրամիջոցների ապօրինի շրջանառության շղթա: Ինչպես հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը, բացահայտվել է թմրանյութերի իրացման մեխանիզմը, պարզվել հանցավոր խմբի անդամներից 5-ի ինքնությունը, որոնցից 4-ին մեղադրանքներ են առաջադրվել, իսկ 1-ի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Թմրանյութերի իրացման շղթան բացահայտվել է այն բանից հետո, երբ Երևանի բնակիչ՝ 28-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվել է 4,13 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Հետո արդեն պարզվել է, որ վերջինն այն ձեռք է բերել մշտական բնակության վայր չունեցող 28-ամյա երիտասարդից, որին էլ իր հերթին թմրամիջոցն իրացրել է Երևան քաղաքի 36-ամյա բնակիչը: Անձնական խուզարկությամբ վերջինիս մոտ հայտնաբերվել է 1 հատ «Լիրիկա» տեսակի դեղահաբ և խոշոր չափով՝ 0,59 գրամ քաշով, «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոց: Պարզվել է, որ 36-ամյա տղամարդն էլ դրանք ձեռք է բերել Ագարակ քաղաքի 44-ամյա բնակչից, նա էլ՝ Իրանի քաղաքացուց: Նախաքննության ընթացքում պարզվել է նաև, որ Ագարակ քաղաքի բնակիչը թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը մասնակից է դարձրել իր 14-ամյա որդուն: Պատանու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են շուրջ 200 գրամ «Մեթամֆետամին» և 0,5 գրամ քաշով մարիխուանա, իսկ բնակարանի խուզարկությամբ՝ 50 գրամ քաշով «Մեթամֆետամին» տեսակի թմրամիջոցներ: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
